«Դատապարտյալների հիվանդանոցը» կարող է փակվել
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգը: Նախարարը տեղեկացրեց, որ Արդարադատության նախարարությունը առաջարկում է ծառայությունների բարեփոխման մի քանի տարբերակ, մասնավորապես ազատությունից զրկված անձանց երկրորդական մասնագիտական բուժօգնությունը տրամադրել միայն քաղաքացիական հիվանդանոցներում եւ փակել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն: Հաջորդը, Արփինե հովհաննիսյանի փոխացմամբ, այն է, որ անհրաժեշտ է վերազինել հիվանդանոցը եւ վերափոխել որոշակի մասնագիտական ձեւով բժշկական օգնություն եւ սպասարկում մատուցող հաստատության: Հաշվի առնելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները եւ ոլորտում առկա խնդիրները՝ Արդարադատության նախարարությունը առաջարկում է ծառայությունների բարեփոխման մի քանի տարբերակ: Կա նաև այլ տարբերակ. եթե որոշում կայացվի, հիվանդանոցը չփակել, ապա Քրեակատարողական վարչության ենթակայությունից հիվանդանոցը տեղափոխել կամ արդարադատության նախարարության, կառավարության կամ էլ առողջապահության նախարարության ենթակայությանը: Սոնա Դավթյան
