Քաղաքական գործիչներն անխուսափելիորեն «իրար հագնելու են»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «20-րդ դարի ամենաինքնատիպ մտածողներից մեկը՝ Գեորգի Գուրջիևը, խորհուրդ է տալիս կիրառել «24 ժամվա սկզբունքը»։ Այստեղ ոչ մի արտառոց կամ միստիկ բան չկա, ամեն ինչ շատ պարզ է։ Եթե ձեզ վիրավորում են, հայհոյում են կամ նույնիսկ ապտակում են, մի՛ շտապեք պատասխանել։ Ներքուստ որոշում ընդունեք, որ պատասխանելու եք 24 ժամից։ Հետո գնացեք ու մտածեք, եթե ձեզ «նեղացնողը» ճիշտ էր, վերադարձեք և շնորհակալություն հայտնեք նրան։ Եթե նա, Ձեր կարծիքով, սխալ էր, ապա ի՞նչ իմաստ ունի վերադառնալ և հաշիվ պահանջել մի մարդուց, որի հետ ընդհանուր եզրեր չունեք։ Խոսքը, ընդգծեմ, վիրավորանքների, ոչ թե սովորական անհամաձայնության մասին է։ Օրինակ՝ իմ և հայ ժողովրդի ճնշող մեծամասնության միջև անհամաձայնություն կա անցած տարվա ամռանը ոստիկանական գնդի վրա հարձակվելու հետ կապված՝ մեր գնահատականները տրամագծորեն տարբեր են։ Արագաչափերի խնդրում նույնպես հայաստանցիների գերակշիռ մասն ինձ հետ համաձայն չէ։ Բայց հարյուր հազարավոր մարդկանց հետ իմ հակասությունների մեջ ես որևէ ողբերգություն չեմ տեսնում, չեմ փորձում որևէ մեկին համոզել և, ինչպես երևի նկատում եք, ամբիոն եմ տրամադրում այդ՝ իմ կարծիքին հակասող տեսակետների կողմնակիցներին: Այդ` լայն ժողովրդական զանգվածների խոսնակներից շատ քչերն են փորձում ինձ վիրավորել կամ պիտակ կպցնել: (Ես էլ, բնականաբար, նման բան չեմ անում): Իսկ ինչ անել նրանց հետ, ովքեր, այնուամենայնիվ, «պորտս տեղն են դնում», «խզարում են», «շշում են» և այլն: Առաջին 5 րոպեն կամ առավելագույնը կես ժամը գայթակղություն կա հակադարձելու իրենց ոճով: Այնուհետեւ մոտ 2-3 ժամ անց ցանկություն է առաջանում պատասխանելու ի՛մ ոճով: Իսկ 24 ժամի՞ց: Բնականաբար, մեկ օր անց որևէ ձգտում չկա այդ խնդրի շուրջ տվյալ անձնավորության հետ զրուցելու: Կարծում եմ՝ այդպիսին պետք է լինի նորմալ, ադեկվատ մարդու կեցվածքը: Շուտով նախընտրական քարոզչությունն ակտիվ փուլ կմտնի: Քաղաքական գործիչներն անխուսափելիորեն «իրար հագնելու են»: Փոքրիկ առաջարկություն. կիրառեք Գուրջիևի «24 ժամվա սկզբունքը»: Ենթադրենք, X-ը Y-ին կշտամբում է՝ «էս ի՜նչ վիճակի եք հասցրել էս երկիրը, այ սրիկա թալանչիներ»: Սովորական հակազդեցությունը հետևյալն է. Y-ը կամ անձամբ, կամ իր մամուլի խոսնակների, կամ էլ իր ԶԼՄ-ների միջոցով պատասխանում է` «բա մի հատ հիշի՝ ձերո՛նք ինչեր են արել, այ հանցագործներ»: Դրան X-ը կամ նրա խոսնակները պատասխանում են՝ «չէ, մեր ժամանակ ամեն ինչ կայֆ էր»: «Ի՞նչն էր կայֆ», և այսպես շարունակ: Եթե պատասխանում ես մի անգամ, ապա ձգտելու ես, որ 20-րդ, 30-րդ «փոխհրաձգության» ժամանակ քո խոսքը վերջինը լինի: Մարդիկ ընկնում են ազարտի մեջ և սովորաբար, ի դեպ, մոռանում են, թե ինչի մասին են վիճում: Մի խոսքով, փորձեք, հարգելի քաղաքական գործիչներ, վիրավորանքներին չպատասխանել: Գիտեմ, որ իմ առաջարկը չի ընդունվի: Գիտեմ, որովհետեւ լուսաբանում եմ արդեն 6-րդ խորհրդարանական ընտրությունները»։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am