Oրենքը թույլ է տալիս Կարեն Կարապետյանին ընտրություններից հետո լինել վարչապետ

««168 ժամ» թերթը զրուցել է սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ: Հիմա քննարկվում է հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանի խնդիրը, թե արդյո՞ք նա կարող է գլխավորել ՀՀԿ-ի ցուցակը կամ ցուցակում լինել: Հիմա նա ո՞ր ձևաչափով կարող է մասնակցել, և խորհրդարանական ընտրություններից հետո արդյո՞ք կարող է շարունակել մնալ վարչապետի պաշտոնում, որովհետև նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տարբեր հանդիպումների ժամանակ, ելույթներում նշել է, որ Հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուն շարունակելու է մնալ Կարեն Կարապետյանը: Ես, բնականաբար, չունեմ տվյալներ, թե վերջին 4 տարվա ընթացքում Կարեն Կարապետյանը քանի՞ օր է գտնվել Հայաստանում, քանի՞ օր է բացակայել Հայաստանից: Ես ներկայացրեցի իրավական պահանջները, որոնք սահմանված են Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով, և, եթե նա համապատասխանում է այդ պահանջներին, ապա, բնականաբար, կարող է լինել ՀՀԿ-ի ցուցակում կամ գլխավորել այդ ցուցակը, կամ լինել ինչ-որ այլ տեղում: Եթե չի բավարարում, բնականաբար, համապատասխան տեղեկանք նրան չի կարող տրվել: Ինչ վերաբերում է որպես վարչապետ պաշտոնավարելու խնդրին, ապա, եթե առկա լինի համապատասխան քաղաքական ուժերի հարաբերակցություն, ինչպես նաև քաղաքական որոշում ՀՀԿ-ի կողմից, ապա նա, բնականաբար, կարող է և 2017 թվականից հետո շարունակել պաշտոնավարել՝ որպես վարչապետ: Բայց այդ ժամկետը սահմանափակված է Սահմանադրությամբ՝ մինչև 2018 թվականի ապրիլը, այսինքն՝ այն պահը, երբ ավարտվում են ՀՀ գործող նախագահի լիազորությունները: Դրանից հետո Սահմանադրության 212-րդ հոդվածը պահանջում է, որ կառավարությունը ներկայացնի իր հրաժարականը: Այդ հրաժարականը ներկայացնելուց հետո արդեն պետք է հաշվարկ կատարել՝ տեսնելու համար, թե 4 տարվա մշտական բնակության պահանջը կատարվա՞ծ է Կարեն Կարապետյանի պարագայում, թե՞ ոչ: 2017 թվականի համար, ինչպես արդեն նշեցի, նման պահանջ չկա: Եթե դրա արդյունքում պարզվի, որ վերջին 4 տարում 1461 օրվանից 731 օրը Կարեն Կարապետյանը բնակվել է Հայաստանում, ապա նա կբավարարի պատգամավորին ներկայացվող պահանջներին: Եթե բավարարում է, նա կարո՞ղ է 2018 թվականի ապրիլից հետո ևս մնալ վարչապետի պաշտոնում: Այո: Եթե բավարարում է, այդ դեպքում որևէ իրավական խոչընդոտ հետագա պաշտոնավարման համար չկա»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am