ԻՊ–ը ուզում է ոչնչացնել Պալմիրայում մշակութային հնագույն օբյեկտները
ՏԱՍՍ–ի փոխանցմամբ,ՌԴ ՊՆ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոն ասել է,որ ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայիններն իրենց ուժերը եւ զինանոցը կենտրոնացնում են Պալմիրա քաղաքում՝ նպատակ ունենալով ոչնչացնել մշակութային ժառանգության հնագույն օբյեկտները։ «Մոսուլը լքած ահաբեկիչները Պալմիրա են ներկրում մեծաքանակ պայթուցիկներ պատմական հուշարձանները պայթեցնելու համար։ Մենք տեղեկություն ենք ստացել, որը հաստատում է պատմական հուշարձանների պայթեցման մտադրությունը, մշակութային ժառանգության հնագույն օբյեկտները ոչնչացնելու նպատակով Պալմիրա մեծաքանակ պայթուցիկ սարքեր տեղակայելը»,– ասել է նա։
