Հալեպի ազատագրումը կարևորագույն քայլ է.Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հալեպի ազատագրումն ու հրադադարի ռեժիմի հաստատումը համարել է կարևորագույն քայլեր Սիրիայում կայունության ու խաղաղության վերականգնման համար։ «Հուսով ենք, որ Աստանայի առաջիկա հանդիպումը հող կնախապատրաստի միջսիրիական իրական բանակցությունների մեկնարկի համար և կհանգեցնի լավ արդյունքների։ Սիրիայի բոլոր ընկերների գլխավոր նպատակը կայունության ու խաղաղության հաստատումն է, որի արդյունքում Սիրիայի ժողովուրդը կարող է որշում ընդունել իր իսկ ապագայի վերաբերյալ։ Իրանը շարունակելու է աջակցել Սիրիայի ժողովրդին ու կառավարությանը, տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համար»։
