Իրանը հույս ունի մասնակցել Սիրիայի հարցով համաժողովին
РИА Новости-ն փոխանցում է,որ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հույս ունի միանալու Սիրիայի հարցով համաժողովին, որի անցկացումը նախկինում առաջարկել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, «Հույս ունեմ, որ կգամ», - ասել է նա և հավելել,որ Մոգերինիի հետ հանդիպման ժամանակ ինքն այդ թեման քննարկել է:
