Ալիևին «գլուխ գովալ» սովորեցնողները

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացող Նիկոլայ Բորդյուժան, ինչպես հայտնի է, դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մի դիրքորոշում էր արտահայտել, որը խիստ ոգևորել էր պաշտոնական Երևանին: Նա օգտագործել էր ԼՂՀ ձևակերպումը, ինչը Հայաստանում համարեցին ՀԱՊԿ-ի կողմից հստակ դիրքորոշում... Դեկտեմբերի 29-ին Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ, որը հրապարակվել էր կազմակերպության պաշտոնական կայքէջում, ՀԱՊԿ այժմ արդեն նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան սադրիչ էր գնահատել` «ՀԱՊԿ անդամ երկրի տարածքում տեղի ունեցած այդ գործողությունները՝ հատկապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծանր սպառազինության և զրահատեխնիկայի կիրառմամբ տեղի ունեցած բավական լուրջ միջադեպի ֆոնին»: Այդ ձևակերպումները բուռն վրդովմունք էին հարուցել Ադրբեջանում, որտեղ նաև Բորդյուժայի պաշտոնանկության կոչեր հնչեցին: Հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները փոխանցվեցին Բորդյուժայի տեղակալ Վալերի Սեմերիկովին, դեկտեմբերի 29-ի հայտարարությունն էլ ՀԱՊԿ պաշտոնական կայքում ներկայումս գտնել հնարավոր չէ: Իհարկե, բոլորը մոռացել էին, որ ԼՂՀ ձևակերպումն արել էր պաշտոնից հեռացող Բորդյուժան, նրա պաշտոնավարումը 2 օր անց ավարտվում էր: Բայց սա դեռ ամբողջը չէ: Երեկ ՀԱՊԿ-ն հարկ է համարել լրացուցիչ «պարզաբանումներով» հանդես գալ... ՀԱՊԿ մամուլի քարտուղարը հաղորդագրություն է տարածել՝ վստահեցնելով, թե լրատվամիջոցների՝ կազմակերպության շուրջ վերջին շրջանի շատ հրապարակումներ «ոչ այնքան օբյեկտիվ բնույթ են կրում, իսկ երբեմն էլ չեն համապատասխանում իրականությանը»: «Մասնավորապես, զանգվածային լրատվամիջոցները մեծ ուշադրություն են հատկացնում հայ - ադրբեջանական սահմանին 2016թ. դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Ն․Ն․ Բորդյուժայի մեկնաբանությանը: ՀԱՊԿ քարտուղարությունը Ն․Ն․ Բորդյուժայի մեկնաբանության էության պարզաբանում ավելի վաղ տվել է, որտեղ ընդգծված ուշադրություն էր դարձվում այն բանին, որ Կազմակերպության Գլխավոր քարտուղարը հատուկ անհանգստություն և լուրջ մտահոգություն է արտահայտել այն կապակցությամբ, որ զինված միջադեպը տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետության սահմանին», - ասված է հաղորդագրությունում: Ապա` ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հստակեցնում է. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին, պետք է նշենք, որ ՀԱՊԿ դիրքորոշումն արտացոլված է Կազմակերպության անդամ պետությունների հայտարարությունում, որը ընդունվել է 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում՝ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում: Քարտուղարությունն իր աշխատանքում հետևողականորեն և խստիվ մնում է այդ դիրքորոշմանը»: Փաստորեն, ՀԱՊԿ-ը «անթույլատրելի է համարում Ն. Բորդյուժայի հրաժարականը 2016թ. դեկտեմբերի 29-ի միջադեպի վերաբերյալ մեկնաբանության հետ կապելը», պնդելով, որ նրա՝ որպես գլխավոր քարտուղարի լիազորություններն ավարտվել են 2016թ. դեկտեմբերի 31-ին՝ «2015թ. դեկտեմբերին Մոսկվայում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում պետությունների ղեկավարների ընդունած որոշմանը խստորեն համապատասխան»: Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը դեռևս մեկ տարի առաջ ռոտացիոն կարգով պետք է փոխանցվեր Հայաստանի ներկայացուցչին, ինչը, սակայն, տարբեր պատճառաբանություններով նույնպես տեղի չի ունենում, և բոլորին պարզ է, թե ինչու... Որոշ երկրներ չեն ցանկանում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ-ում` դարձյալ Ադրբեջանի քմահաճությունների պատճառով: Ինչպես տեսնում ենք, Հայաստանի անդամակցությունը թե՛ ՀԱՊԿ-ում, թե՛ ԵԱՏՄ-ում գրոշի արժեք էլ չունի: Այդ կազմակերպություններում Հայաստանի «դաշնակիցներն» են պետություններ, որոնք իրենց ամեն քայլն ու հայտարարությունն անելուց առաջ մտածում են Ադրբեջանի դիրքորոշման մասին: Թերևս, այս առումով` միանգամայն «հասկանալի» է այն տոնայնությունը, որն օրեր առաջ գործածեց Իլհամ Ալիևը` խոսելով ՀԱՊԿ-ի մասին... Կառավարության ընդլայնված նիստում, որը նվիրված էր 2016թ․ սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների ամփոփմանը, նա անդրադարձել էր նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և դեկտեմբերին Չինարիի վրա ադրբեջանական դիվերսիոն հարձակմանը։ Խոսելով այդ միջադեպի առիթով ՀԱՊԿ-ի արձագանքի մասին՝ Ալիևն ասել էր. «ՀԱՊԿ-ի նախկին ղեկավարները քաղաքական մեծ սխալ են գործել՝ որդեգրելով հայամետ դիրքորոշում և կիրառելով անընդունելի ձևակերպումներ (ԼՂՀ)։ Այսօր մենք գիտենք նրանց ճակատագիրը։ Մենք ցանկանում ենք վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը և մեր դրոշը պարզել կորսված բոլոր հողերում։ Մենք կլուծենք խնդիրը։ Ապրիլյան բախումները զգալի քայլ դարձան այդ ուղղությամբ։ Մենք ունակ ենք յուրաքանչյուր պահի հարցը լուծել ռազմական ճանապարհով։ Ստատուս- քվոն անընդունելի է, և պետք է փոխվի»։ Ահա, թե ովքեր են Ալիևին «գլուխ գովալու» հիմքեր տալիս... Թամար Բագրատունի

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am