Հզոր երկրաշարժ Իտալիայում
Իտալիայի կենտրոնական շրջաններում երկրորդ խոշոր երկրաշարժն է գրանցվել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Corriere della Sera պարբերականը:5.3-5.7 մագնիտուդով հզոր երկրաշարժից մեկ ժամ անց նույն շրջանում երկրորդ ցնցումն է գրանցվել, որի ուժգնությունը 5.4 մագնիտուդ է կազմել: Երկրաշարժի հետևանքով Հռոմի մետրոյում տարհանում է տեղի ունեցել: Հաղորդվում է, որ Հռոմի որոշ շրջաններում աշակերտներին դուրս են բերում դպրոցներից։
