Ինչ հաշվարկ ունեն գեներալ Մանվելի դեմ

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որում մանրամասներ էր ներկայացրել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի եւ այլ անձանց մասնակցությամբ աղմկոտ միջադեպի մասին: Ըստ քննչական կոմիտեի, 2016թ. սեպտեմբերի 16-ին` ժամը 23:30-ից 23:55-ն ընկած ժամանակահատվածում, անձնական հարցեր պարզաբանելու նպատակով, Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում հետապնդման են ենթարկվել նույն քաղաքի բնակիչներ Արթուր Թումանյանը և Ստեփան Աբգարյանը: Այդ ընթացքում վերջիններս «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայով փորձել են դիմել փախուստի, սակայն չեն կարողացել և Էջմիածին քաղաքի Սպանդարյան և Մեխակ Մեխակյան փողոցների խաչմերուկում` թիվ 6-րդ մանկապարտեզի դիմաց, ենթարկվել ֆիզիկական բռնության։ Նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով՝ Ա.Թումանյանին պատճառվել է միջին, իսկ Ս.Աբգարյանին թեթև մարմնական վնաս։ Կոմիտեն ապացուցված չի համարել Կարեն Գրիգորյանի դեմ կազմակերպված մահափորձի վարկածը: Այնինչ Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների նախօրեին լուրեր տարածվոցին, թե մահափորձ է իրականացվել գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նկատմամբ: Այս տեղեկությունը բավականին դրամատիկ մանրամասներով ներկայացվեց հանրությանը, իբր գնացել են գեներալի որդու դեմ, փորձել վերացնել նրան, ինչի արդյունքում գեներալի հրոսակախումբը ինքնապաշտպանության է անցել եւ այդ ամենի ընթացքում վնասվածներ են ստացել Արթուր Թումանյանն ու կողմնակիցները: Ու չնայած Թումանյանի կողմնակիցները հակառակն էին պնդում, համացանցն էլ լցվել էր Թումանյանի դեմքն ամբողջությամբ կապտուկներով ծածկված լուսանկարներով, այդուհանդերձ գեներալի կողմնակիցներն էլ պնդում էին, որ ատրճանակով կրակել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ գտնվել են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և նրա եղբայրը: Հետո ընտրություններ եղան, Կարեն Գրիգորյանը հաղթեց, իսկ այսօր արդեն ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը ներկայացնում է կատարվածի իրական պատկերը՝ պարզաբանելով, որ ոչ մի մահափորձ էլ տեղի չի ունեցել: Ավելին, եղել է ճիշտ հակառակը, հետապնդման են ենթարկվել Արթուր Թումանյանը և Ստեփան Աբգարյանը ու ենթարկվել ֆիզիկական բռնության:Հիմա քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ, որի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել գեներալի որդու երեք կամակատարներին: Թեպետ օրենքը հանցագործության կազմակերպիչների նկատմամբ նույնպես պատասխանատվություն է սահմանում ու առնվազն տարակուսելի է, թե ինչու է գեներալի որդին դուրս մնացել այդ շրջանակից, այդուհանդերձ փաստն ինքնին արտասովոր է ու անհավանական: Իրավապահները, վերջապես, փորձում են հասնել մի տեղ, որի իրավունքը տարիներ շարունակ չեն ունեցել: Չի բացառվում, որ կախված հանգամանքներից օղակն էլ ավելի կսեղմվի գեներալի շուրջ՝ հասնելով ընդհուպ նրան կամ տղային: Այս համատեքստում թերեւս պատահականությունների շարքից չէր նաեւ հայկական հեռուստաեթերով ցուցադրվող քրեական հեղինակություն Արման Ասատրյանի՝ Դոն Պիպոյի <<փառահեղ>> կյանքն ու կատարած ազգանվեր գործունեությունը: Դոն Պիպոյի եւ Գրիգորյանների թշնամական հարաբերությունների մասին բոլորին է հայտնի, Պիպոյի նկատմամբ վերաբերմունքը տեղի տվեց եզրահանգումների, թե գեներալին զսպելու, նրա ճանապարհը գողականով փակելու անհրաժեշտություն է առաջ եկել ու այդ պատճառով էլ ուժեղացվում է մրցակիցը: Առջեւում խորհրդարանական ընտրություններ են ու ով գիտե, թե ինչ պլաններ են գծվել Գրիգորյանների համար, ինչ հաշվարկ է այս ամենի հիմքում ընկած, մի բան կարելի է կանխատեսել, Գեներալ Մանվելի կլանի դեմ կամ այսկերպ նախազգուշական կրակոց են բաց թողնում՝ ընտրություններին լիակատար վերահսկելի դարձնելու նպատակով, կամ էլ որոշել են նրանց իսկապես դուրս մղել ասպարեզից ու հիմա հնարավոր ընդվզումը կանխելու գործիքներ են ասպարեզ նետվում: Անի Սահակյան

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am