«Պլանավորված քաղաքական բեմադրություն»․ քաղաքական մեկնաբանը՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին

Քաղաքական մեկնաբան Անուշ Սեդրակյանն այն համոզմունքին է, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն նախապես ծրագրված է եղել իշխող ուժի կողմից․«Քաղաքական դաշտն այժմ նմանվում է շախմատային տախտակի, եւ այն շատ բնական է․ մի ձեռք է շարժում է բոլոր քարերը, հետաքրքիրն այն է, որ միայն հետո կիմանանք, թե այդ քարերից որ մեկն է թագուհին, որը թագավորը եւ որն ընդամենը այպես կոչված պեշկա»,-Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Անուշ Սեդրակյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ քիչ առաջ ԲՀԿ հիմնադիր, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ բացում է քաղաքականության ծալած էջը եւ մասնակցելու է սպասվող խորհրդարանական ընտրություններին։ «Երեւի  այդ առումով քաղաքական գործընթացը դառնում է անհետաքրքիր, քանի որ քաղաքական մեխանիզմով շարժվող քաղաքական գործընթաց չէ, այլ շատ լավ պլանավորված քաղաքական բեմադրություն, եւ այդ քաղաքական բեմադրության կոնտեքստում էլ կարելի է մեկնաբանել այդ վերադարձը»,-ասաց մեր զրուցակիցը։ Մեր դիտարկմանը, թե ո՞վ է այդ ձեռքը, արդյոք իշխող ուժի մասին է խոսքը, Սեդրակյանը պատասխանեց․ «Ինձ թվում է՝ բոլորն էլ գիտեն, որ ՀՀ-ի քաղաքական դաշտը սեփական լռելյայն համաձայնությամբ վերածվել է քաղաքական առեւտրի եւ պայմանավորվածությունների դաշտի, իսկ քաղաքականությունը որպես կանոն նորմալ զարգացած երկրներում գաղափարների եւ ծրագրերի պայքարն է եւ հաշվետվությունը հանրության առջեւ։ ՀՀ-ում մոտ 25 տարի այդ գործընթացը չկա, դրա համար խոսել բառիս բուն, մասնագիտական իմաստով, ժամանակավրեպ է»։ Ճշտող հարցին՝ Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է խաղաքարտերը խառնել, Սեդրակյանն ասաց․«Եթե մարդը ՀՀ-ում մտնում է քաղաքական դաշտ, նա մտնում է իբրեւ խաղաքարտ, այլ ոչ թե խաղաքարտ խառնող»։ Հիշեցնենք, որ Անուշ Սեդրակյանը Ազատ Դեմոկրատներ կուսկացության փոխնախագահն էր, սակայն տարեվերջին կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացրեց։ Մեր հարցին՝ որեւէ կերպ իր մասնակցությունը ընտրություններում հնարավո՞ր է, վերջինս ասաց․ « Խորհրդարանական ընտրություններում իմ մասնակցությունը պայմանավորված կլինի միայն ֆորսմաժորային իրավիճակներով,  ներկա քաղաքական կոնյուկտուրային ես չեմ մասնակցում»։ Սեդա Ղուկասյան

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am