Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են ու պայմանավորվել

  Սերժ Սարգսյանի հետ առճակատումից երկու տարի անց՝  հանդես գալով հեռուստաուղերձով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդը վերջապես հրապարակեց որոշումը՝ վերադառնում է քաղաքականություն: Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է առաջիկա ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք: «2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի ապագայի համար: Նկատի ունենալով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը, ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք», որոշումը հիմնավորեց  Ծառուկյանը: Երկու տարի առաջ տեղի ունեցածից հետո  Ծառուկյանի վերադարձը խիստ անհավանական էր թվում, քանզի կողմերը  սպառել էին վիրավորանքի ողջ պաշարը, հատել թուլյատրելիի սահմանը: Ու չնայած նույն թափով էլ երկու տարում վերականգնվել էր Ծառուկյան-Սերժ Սարգսյան հարաբերությունները, նախկինից էլ   ավելի ջերմ դարձել, բայց խոսքերն արդեն ասված էին, ու քաղաքականության էջը թվում էր՝ փակված: Մեզ հայտնի է դարձել սակայն, որ օրերս Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են ու վերջնական զրույց է ընթացել Ծառուկյանի վերադառնալ-չվերադառնալու հարցի շուրջ, որը ծավալվում էր արդեն ամիսներ շարունակ: Մի քանի ժամ տեւած զրույցի ընթացքում յուրաքանչյուրն  իր փաստարկներն է ներկայացրել: Ծառուկյանը հետաքրքրվել է, թե ապագա խորհրդարանում ՀՀԿ-ի ներկայացվածության հարցում ինչ պլաններ  ունի Սերժ Սարգսյանը, լսելով պատասխանը, որ ՀՀԿ ղեկավարը մեծամասնությանը տիրանալու նպատակ ունի, Ծառուկայնը հետաքրքրվել է նաեւ մնացած տեղերի ճակատագրով, թե ում համար է նախատեսել:  Սերժ Սարգսյանը  հայտնել է, թե բաշխելու է մնացյալի մեջ,որից հետո Ծառուկյանը ներկայացրել է իր  փաստարկները, թե ինչու է ցանկանում, որ ինքն էլ հնարավորություն ունենա հայտնվելու քաղաքական դաշտի դերակատարների շարքերում: ԲՀԿ նախկին առաջնորդի ու Սերժ Սարգսյանի միջեւ հարցուպատասխանից հետո որոշումն առաջինի օգտին է կայացել: Սերժ Սարգսյանը համաձայնել է Ծառուկյանի հետ, որ վերջինը իր խոսքի տերն է եղել ու չի անցել թույլատրելի սահմանը, չի տարել ժողովրդին իշխանության դեմ առճակատման,մշտապես մնացել է  խաղի կանոնների թույլատրելի սահմանում եւ ի վերջո, Սերժ Սարգսյանի բնորոշմամբ երկրի խոշոր բարերարներից է, եւ ուրեմն, տարակուսել է Ծառուկյանը՝ եթե մյուսներին թույլատրվում  է բավարարել քաղաքական նկրտումները, ապա ինչո՞ւ չի կարելի ինձ: Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմանահատման դեպքեր չեն լինելու, պահպանվելու է նաեւ կոռեկտության  չափը: Անկախ պայմանավորվածությունների ինչ-որ պահից անվերահսկելիության վտանգը հաստատ կանխատեսում է նաեւ Սերժ Սարգսյանը, բայց նրան այլընտրանք թերեւս չի թողել Ծառուկյանի շուրջ վերջին շրջանում ընթացող պրոցեսները: Մեզ տեղեկություններ են հասել, որ մասնավորաբար, վերջերս Կարապետյանները Ծառուկյանին երկընտրանքի առջեւ են կանգնեցրել:  Սամվել եւ Կարեններ Կարապետյանները ինչպես գիտենք ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական հետաքրքրություններ են ցուցաբերում, որոնց մասին մենք գրել ենք: Տաշիր գրուպի սեփականատեր Կարեն Կարապետյանը մի քանի հոգու հետ հանդիպման ժամանակ Ծառուկյանին  վերջնագիր է ներկայացրել՝ ընտրիր, մեզ հետ ես, թե՞ Սերժ Սարգսյանի: Ամենայն հավանականությամբ  Սարգսյանը տեսնելով քաղաքական մուտքի հարցում Ծառուկյանի շահագրգռվածությունը, միեւնույն ժամանակ Կարապետյանների հետաքրքրությունը , որոշում է կայացրել Ծառուկյանի օգտին, ինչից կարելի է եզրակացնել Կարապետյանների նկատմամբ Սերժ Սարգսյանի անվստահության մասին: Նկատենք, որ Սարգսյան-Ծառուկյան փոխպայմանավորվածությունների մասին է վկայում նաեւ ՀՀԿ-ականների մեղմ արձագանքը ԲՀԿ նախկին առաջնորդի վերադարձի կապակցությամբ: Ծառուկյանի հասցեին ամենաթունոտն արտահայտված Արմեն Աշոտյանը երկու տարի անց այդ առիթով դրական է արձագանքել «Ես դրական եմ վերաբերում քաղաքական ուժերի ու գործիչների, այդ թվում՝  Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի մտադրություններին մասնակցելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումները` մենք ստեղծեցինք բոլոր հիմքերը Հայաստանի քաղաքական համակարգը դարձնելու առավել բաց և առավել ճկուն։ Այժմ քաղաքական համակարգը կբարեփոխվի և կբարելավվի առաջին հերթին քաղաքական միավորումների մրցակցության շնորհիվ: Այս տեսանկյունից գալիք ընտրությունները կարևորագույն նշանակություն ունեն մեր կողմից առաջ քաշված զարգացման ուղեգծի իրականացման համար։ Հետևաբար, յուրաքանչյուր քաղաքական թիմ, որ ասելիք ունի ժողովրդին և կարող է պատշաճ ներկայանալ տրամաբանված ծրագրով, իրավունք ունի փորձել իր ուժերը գալիք ընտրություններում, և դա ողջունելի է»: Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը անգամ հայտարարել ԲՀԿ-ՀՀԿ հնարավոր համագործակցության մասին: Թե ինչ էին երկու տարի առաջ այս մարդիկ ասում Ծառուկյանի հասցեին,կխնայենք մեր ընթերցողին, որովհետեւ ցանկացողները այդ ամենը վերհիշելու բազում տարբերակ ունեն:   Անի Սահակյան

դիտվել է 138 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am