Մովսեսի պահանջ կա․ որ կգա, ամենքին ավետյաց ափեր կտանի

Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է առաջիկա ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք: Սերժ Սարգսյանի հետ առճակատումից երկու տարի անց՝ այսօր հանդես գալով հեռուստաուղերձով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդը հրապարակեց որոշումը՝ վերադառնում է քաղաքականություն։ Ծառուկյանը չհստակեցրեց՝ մասնավորապես ինչ ուժերի, ում հետ է մտադիր դաշինք կազմել, կամ արդյոք ինքը նորից գլխավորելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը․ «Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով: Մենք կարող ենք, մենք ունենք այդ ներքին մեծ ներուժը՝ մեր երկրի զարգացման և հզորացման համար: Ես իմ ժողովրդի առջև պարտք ունեմ կատարելու: Կյանքիս այս կարևոր որոշումը իմ խաչն է, որը կրելու եմ մինչև վերջ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի»: Գագիկ Ծառուկյանն ասում է՝ չի կարող անտարբեր լինել իր ժողովրդի ճակատագրի հանդեպ՝ հատկապես, որ ամեն օր հազարավոր մարդիկ են իրեն դիմում՝ հորդորելով վերադառնալ քաղաքականություն, «Բարգավաճ Հայաստան»-ից ու քաղաքական այլ ուժերից էլ Գագիկ Ծառուկյանին ասել են, թե իր վերադարձը կօգնի շտկելու այս ծանր իրավիճակը։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անդրադառնալով Ծառուկյանի վերադարձի հայտարարությանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ, իսկապես, հանրային պահանջ կար Ծառուկյանի վերադարձի համար, ավելին, որ հանրության 40 տոկոսը տեղյակ չէր քաղաքականությունից Ծառուկյանի վերադարձի մասին․«Այո, հանրային պահանջ կար այնքանով, որ մարդկանց 40 տոկոսը անգամ տեղյակ էլ չէին, որ ինքը դուրս է եկել քաղաքականությունից։Եւ երկրորդ՝ նրա էլեկտորատը գոյություն ունի, այդ էլեկտորատի շահերը չունի քաղաքական ուղղվածություն, այլ կապված է տնտեսական, սոցիալական խնդիրների հետ , իսկ նման խնդիրներով որեւէ մեկը չի զբաղվում»,- ասաց Ադիբեկյանը, նա վկայակոչեց նորաստեղծ կուսակցություններին, ասելով, որ թեպետ ընդդիմադիր հռետորաբանություն ունեն, բայց չեն կարողացել տիրանալ Ծառուկյանի էլեկտորատին․«Այ, նայեք նորաթուխներին, նրանցից մեկը երբեւէ լսած կաք, որ ասի , թե ձեզ աշխատանք կտամ եւ այլն , իսկ այդ էլեկտորատը բավականին մեծ է ու այդ առումով իր վերադարձը հիմնավոր է, որ ներկայացվում է հանրության պահանջ», ասաց Ադիբեկյանը հավելելով նաեւ․«Եթե որեւէ մեկն ուզում է քաղաքական դաշտ գալ, ապա ոչ թե պետք է անի քաղաքական դրոշների տակ, այլ ավելի գործնական, ավելի կենսունակ ճանապարհ ընտրի»։ Գագիկ Ծառուկյանի հայտարարությամբ որպես վերադարձի պատճառներից մեկը նշվում է նաեւ այն, որ որեւէ քաղաքական ուժ եւ գործիչ չի լրացրել իր բաց թողած տեղը․«Նա իրավացի է, ես մի քանի անգամ հայտարարել եմ ու հայտարարում եմ, որ Ծառուկյանի տեղը թափուր էր մնացել»,- ասաց Ադիբեկյանը։ Այդուհադրեձ Ծառուկյանի վերադարձը ըստ սոցիոլոգի քաղաքական դաշտում բեկումնային շրջադարձ չի մտցնի․«Հայաստանում 915 համայնքերից 725-ում համայնքապետերը ՀՀԿ-ական են, ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ականները, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը որպես Հայկական վերածնունդ վերանվանված կուսակցություն պահպանեցին իրենց դիրքերը ու արմատական փոփոխություններ չեն ակնկալվում։ ԲՀԿ-ն էլ իր դիրքերում է, որովհետեւ ընտրողների մեծ մասը գիտեին, որ Ծառուկյանը իր տեղում է»։ Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձի դեմ հետեւողական պայքար էին տանում Սամվել Կարապետյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը։ Սամվել Կարապետյանի միջնորդությամբ էր նաեւ, որ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից, խոսելով այս մասին Ադիբեկյանը ․«Քանի որ ներկա իշխանությունները արդեն քանի տարի է իշխանության ղեկին են, բայց իրավիճակը չի սրվում, Մովսեսի պահանջ կա․ որ կգա, ամենքին ավետյաց ափեր կտանի։ Դրա համար ժամանակ առ ժամանակ նման դիցաբանական երեւույթներ են տեղի ունենում, որ կգա, որ այս կանի, այն կանի, մեծահարուստ է եւ այլն։ Բոլոր դեպքերում Մովսեսի պահանջարկը միշտ գոյություն ունի»։ Անի Սահակյան

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am