«Փաստ». Միհրան Պողոսյանը ուրիշի «բոստան» է մտել, Տարոնի ձայներն է «փախցնում»

«Փաստ» թերթը գրում է. «Ավան համայնքում իսկական իրարանցում է: Ինչպես հայտնի է, նոր ԸՕ–ով Ավանը, Քանաքեռ–Զեյթունը եւ Նոր Նորքը կազմում են մեկ ընտրատարածք: Եվ ռեյտինգային քվեարկությամբ այստեղից պատգամավոր ընտրվելու համար պետք է պայքարեն ավանցի Տարոն Մարգարյանի աներորդին` ներկայում պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը եւ զեյթունցի, ԴԱՀԿ նախկին ղեկավար, գեներալ Միհրան Պողոսյանը: Քանի որ երկուսն էլ ՀՀԿ–ի կարկառուն դեմքեր են (առաջինի դեպքում, խոսքը, իհարկե, Տարոն Մարգարյանի մասին է) եւ յուրաքանչյուրն իր համայնքում ունի իր` կարելի է ասել, տարիներով ձեւավորված հստակ ընտրազանգվածը, կողմերն ըստ «Փաստի» տեղեկությունների, նախապես համաձայնության էին եկել առ այն, որ միմյանց չեն խանգարելու: Բայց արի ու տես, որ նախընտրական պայքարի մեկնարկը պաշտոնապես դեռ չտրված, Միհրան Պողոսյանը համաձայնությունը խախտում է: Մարդիկ, ովքեր նախորդ ընտրությունների ժամանակ աշխատել են Տարոն Մարգարյանի, հընթացս նաեւ նրա աներորդու համար ապահովել համապատասխան ձայներ, սահուն կերպով անցել են գեներալի ճամբար: Ընդ որում, Մ. Պողոսյանը կարողացել է իր շուրջը համախմբել մարդկանց, ովքեր եղել են շտաբի պետեր, գիտեն տվյալ թաղն իր ողջ ուղնուծուծով, ունեն որոշակի հեղինակություն: Ավելին, Մ. Պողոսյանն արդեն սկսել է ձեւավորել ոչ պաշտոնական շտաբներ: Իսկ այդ շտաբների պետեր են նշանակվել այն նույն մարդիկ, ովքեր նախորդ ընտրություններում ղեկավարել են Տարոն Մարգարյանի կամ էլ նրա աներորդու նախընտրական շտաբները: Ընդ որում, այդ շտաբներում արդեն կազմակերպվում են հավաքներ, որոնց Միհրան Պողոսյանն անձամբ է մասնակցում:

Ճամբարը փոխած այդ մարդկանց տրամաբանությունը հստակ է: Ի տարբերություն մյուս համայնքների, որտեղ ՀՀԿ նախընտրական շտաբների պետերը ներքին կարգով, այսպես ասած, աշխատավարձեր են ստացել, Ավանում այդ ամենը արվել է անվճար, հանուն Տարոնի: Երկար տարիներ նրանք աշխատել են ավանցի Տ. Մարգարյանի համար` հույսով, որ մի օր իրենց կատարած ոչ այնքան շնորհակալ գործը կգնահատվի, իրենց վարձահատույց կլինեն: Բայց շատերի ակնկալիքները երեւի չեն արդարացել` ի վերջո, քանի մարդու կարող են աշխատանքի տեղավորել, քանիսին կարող են լավություն անել: Ու շատերը դժգոհ են մնացել: Հիմա հենց այդ դժգոհների միջոցով էլ Միհրան Պողոսյանը փորձում է իր գործն առաջ տանել: Այս ամենին տարոնականները դեռեւս լուռ, բայց ատամները կրճտացնելով հետեւում են: Թե պատասխան ինչ քայլեր կձեռնարկվեն, դժվար է ասել: Գործը կհարթվի վերեւներո՞ւմ, թե առաջին գիծ դուրս կգան ներքեւները, ցույց կտա ժամանակը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am