Դավիթ Բաբայանը ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրովի հայտարարությունը սառը ցնցուղ է համարում Բաքվի համար

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ, արտացոլում է իրականությունը և կարելի է «սառը ցնցուղ» համարել Ադրբեջանի համար: «Արմենպրես»­ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Այն, ինչ հայտարարել է Սերգեյ Լավրովը, իրականությունն է, որովհետև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող միայն Ադրբեջանի ներքին խնդիրը լինել: Ես կարծում եմ, որ նման հայտարարությամբ Լավրովը կոչ է անում Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանը հրաժարվել դիվանագիտական էգոիզմից, քանի որ այդ հակամարտությունը միայն Ադրբեջանի ներքին խնդիր համարելը ճիշտ չէ և հակասում է միջազգային իրավունքին»,­ ասաց Բաբայանը: Նա հավելեց, որ իրականում հակամարտությունների մեջ գտնվող շատ երկրներ փորձում են միմյանց հակադրել տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման խնդիրները, սակայն Կոսովոյի անկախացման պարագայում շատ երկրներ, այնպիսի միջազգային խաղացողներ, ինչպիսիք են Գերմանիան, ԱՄՆ­ն և այլն, իրենց զեկույցներում արդարացրել են Կոսովոյի անկախացումը` շեշտը դնելով ազգերի ինքնորոշման իրավունքի վրա: «Նրանք ասում էին, որ տարածքային ամբողջականությունը չի կարող մեծ դեր խաղալ, երբ կա ազգերի ինքնորոշման խնդիր: Նույն իրավիճակն էր, երբ Հյուսիսային Իռլանդիան ցանկանում էր դուրս գալ Մեծ Բրիտանիայի կազմից, Մեծ Բրիտանիան տվեց իր հավանությունը, թեև բնակչության մեծ մասն անկախություն չէր ցանկանում, բայց նրանք արեցին դա: Օրինակները շատ են: Հիմա Ադրբեջանը փորձում է անտեսել այս ամենը, և Լավրովի հայտարարությունը, իմ կարծիքով, միտված էր նրան, որ Ադրբեջանը հրաժարվի դիվանագիտական էգոիզմից, մի կողմ դնի ֆաշիստական կեցվածքը»,­ եզրափակեց Դավիթ Բաբայանը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ասուլիսի ընթացքում ադրբեջանցի լրագրողը նախարարին հարցրել է` եթե Ադրբեջանը որոշի ռազմական գործողություններ իրականացնել ԼՂ տարածքում, Ռուսաստանը կլռի՞, թե կմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին: Սերգեյ Լավրովն էլ պատասխանել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am