Մարգվելաշվիլին քննադատել է ռուսական գազը Հայաստան տարանցելու մասին պայմանագիրը
«Գրուզիա Օնլայն»–ի փոխանցմամբ, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին քննադատել է ռուսական գազը Հայաստան տարանցելու մասին «Գազպրոմ էքսպորտի» հետ կնքած պայմանագիրը։ «Այդ պայմանագրի ստորագրումը վատթարացրել է երկրի էներգետիկ սեկտորը, վնաս է հասցվել Վրաստանի քաղաքական եւ տնտեսական շահերին, արդյունքում մենք տարբեր ուղղություններով վատ վիճակում ենք, ինչը կարող է ապագայում մի շարք խնդիրներ առաջացնել»,– ասել է նախագահի մամուլի խոսնակ էկա Միշվելիձեն և հավելել է, որ այդ թեման ավելին է, է քան բիզնես համաձայնագիրը, դա վերաբերում է անվտանգությանը, արտաքին քաղաքականությունը, աշխարհաքաղաքականությանը, եւ միայն դրանից հետո՝ էներգետիկային եւ տնտեսությանը։ «Համաձայնագրի ստորագրումից հետո իրավիճակը էներգետիկայի համակարգում վատացել է:Նախագահը դիմել է խորհրդարանին՝ կոչ անելով ռուսական գազային մենաշնորհների հետ բախվելու ռիսկերը նվազեցնելու պլան ներկայացնել»,– ասել է Միշվելիձեն։
