Հափշտակություն՝ տարադրամի փոխանակման ժամանակ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ տարադրամի փոխանակման ժամանակ խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքում գործող տարադրամի փոխանակման կետերից մեկում գումար փոխանակելու ժամանակ տղամարդուց խաբեությամբ վերցրել է հավելյալ 100 ԱՄՆ դոլար և չարաշահելով վերջինիս վստահությունը` հեռացել՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում տեղակայված տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի կին տղամարդուց վերցնում 100 ԱՄՆ դոլար արժողությամբ թղթադրամը և արագ հեռանում փոխանակման կետից: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված կարճ, սև մազերով միջին տարիքի կնոջը հայտնաբերելու ուղղությամբ։ Ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին կամ որևէ տեղեություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am