Լեհաստանում ուժգին սառնամանիքների հետևանքով արդեն կա 85 զոհ
Մեկ օրվա ընթացքում Լեհաստանում 2 մարդ է մահացել ցրտահարությունից: Այսպիսով, 2016 թվականի նոյեմբերի 1-ից ի վեր սառնամանիքի հետևանքով մահացածների թիվն այս երկրում հասել է 85-ի: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը: Լեհաստանում ուժեղ սառնամանիքներ են հունվարի առաջին կեսից: Որոշ շրջաններում ջերմաստիճանը հասնում է -37 աստիճանի:
