«Brexit-ի մասին պայմանագիրը պետք է հաստատի խորհրդարանը». Թերեզա Մեյ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է, որ ԵՄ-ի հետ պայմանագիրը Եվրամիությունից երկրի դուրս գալու պայմանների վերաբերյալ պետք է հավանության արժանանա խորհրդարանի անդամների կողմից, հայտնում է BBC-ն։ Ինչպես ասել է՝ Brexit-ի մասին բանակցություններում անհրաժեշտ է գնալ փոխզիջումների, իսկ խորհրդարանը պետք է օգնի կայացնել ճիշտ որոշում։ «Ես կարող եմ այսօր հաստատել, որ կառավարությունը կկայացնի վերջնական համաձայնագիր, որը կհամաձայնեցվի Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև, խորհրդարանի երկու պալատների կողմից, մինչ ուժի մեջ մտնելը»,- ասել է Մեյը։
