Հայաստանը ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ անդամավճարների համար Հայաստանը հայտնվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը: Հայկական կողմը հունվարի 10-ին ՄԱԿ-ի բյուջեին է փոխանցել 151 հազար 338 ԱՄՆ դոլար` որպես Հայաստանի անդամակցության 2017 թվականի անդամավճար:
