Վրաստանի նախագահը դժգոհ է «Գազպրոմ»-ի հետ կնքված համաձայնագրից
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլինասել է, թե «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի հետ կնքված համաձայնագիրը կվնասի երկրին: Ինչպես հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը, այս մասին, հայտարարել Է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն։ Վրացական կողմը որոշում Է ընդունել համաձայնել «Գազպրոմ Էքսպորտ»-ի առաջարկությանը և Ռուսաստանից Հայաստան «երկնագույն վառելիքի» տարանցման դիմաց վճարումն ստանալ փողով, այլ ոչ թե գազով: «Այդ պայմանագրի ստորագրմամբ վատացել Է երկրի Էներգասեկտորը, տուժել են Վրաստանի տնտեսական եւ քաղաքական շահերը: Վերջին հաշվով մենք ստացանք վատացած վիճակ՝ տարբեր ուղղություններով, ինչին ապագայում կարող են հետեւել մի շարք խնդիրներ»,-ասել Է Միշվելաձեն:
