Հունվարի 18-ին կկայանա Օբամայի վերջին մամուլի ասուլիսը
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման կհրավիրի իր ամփոփիչ մամուլի ասուլիսը հունվարի 18-ին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տանը։ Մամուլի ասուլիսը կմեկնարկի տեղական ժամանակով ժ. 2:15-ին։ Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Օբաման հանդես է եկել հրաժեշտի ելույթով։
