Արտակարգ պատահար Դավոսի ֆորումի ժամանակ/տեսանյութ/
TASS-ին ռուսական պատվիրակության անդամները հայտնել են,որ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի բազմաթիվ մասնակիցները, որը մեկնարկում է այսօր շվեյցարական լեռնադահուկային Դավոս հանգստավայրում, չեն կարողացել վերադառնալ իրենց հյուրանոցներ լեռներում ճանապարհային պատահարի հետևանքով: Դավոս և Կլոստերս հանգստավայրերի միջև լեռնային ճանապարհը ամբողջությամբ փակ է,իսկ ֆորումի մասնակիցների մեծ մասը ապրում է Կլոստերսում և ֆորումի անցկացման վայր է ուղևորվում հատուկ կազմակերպված ուղիով,գիշերը լեռնային ճանապարհին կուտակվել է մոտ 100 միկրոավտոբուսից և այլ մեքենաներից բաղկացած ավտոշարասյուն։ Հաղորդվում է, որ դեռ հայտնի չէ, թե ինչն է դեպքի պատճառը։
