Գիտենք, թե ով ոնց է հարստացել, եթե մեկին կարելի է, մյուսին ինչո՞ւ չի կարելի

Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցությունը ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին կհայտարարի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի մասին։ Այս մասին մեծ հետ զրույցում հայտնեց կուսակցության վարչության անդամ, ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։ Նշենք, որ տեւական ժամանակ է լուրեր են շրջանառվում, որ «Համախմբում» կուսակցությունը նախընտրական բանակցություններ է վարում տարբեր ուժերի հետ՝ ընտրություններին դաշինքով կազմվելու վերաբերյալ։ Բայց ամենահավանականը Համախմբում-Սեյրան Օհանյան-Վիկտոր Դալլաքյան պլատֆորմն է, որին կարող են միանալ «Ժառանգությունը», ինչպես նաեւ Դմեկուսը՝ Արամ Սարգսյանի ղեկավարած։ Մանվել Եղիազարյանը վստահեցրեց, որ ինքը բանակցություններին ներգրավված չէ ու չի կարող այդ մասին մանրամասնել հայտնեց, բայց ընդգծեց, որ իշխանություններին տապալելու համար հարկավոր է լայն կոնսոլիդացիա։ -Պարոն Եղիազարյան, «Համախմբումը» որ ուժերի հետ է բանակցություննե վարում , որ ուժերից է հնարավոր դաշինք ուրվագծվում, առհասարակ իշխանություններին տապալելու ինչ մարտավարություն պետք է որդեգրի ընդդիմությունը։ -Ես այդ բանակցությունների մասին չեմ կարող խոսել, որովհետեւ նոր եմ վերադառնում Երեւան, այո, գիտեմ, որ բանակցություններ են ընթանում ու կարծում եմ, որ ընտրություններին պետք է լայն միավորմամբ մասնակցել։ Գիտեք, եթե դժբախտությունը բոլորին է վերաբերում, բոլորին է պատուհասել, ապա պետք է բոլորը միասին պայքարեն, առանց հարցնելու, թե ով ով է։ Գիտեք ոչ մեկս էլ հրեշտակներ չենք, բայց այսօր այնպիսի իրավիճակ է մեր առջեւ ծառացած, որ այս իրավիճակը պետք է կարգավորենք, իսկ այդ կարգավորելու համար ես կարծում եմ, որ բոլորը պետք է միավորվեն։ Իսկ եթե չեն փորձում միավորվել, ուրեմն այս իրավիճակն իրենց ձեռք է տալիս, թող չբողոքեն, ասեն՝ վայ վատ ենք ապրում, վայ թալանում են, այս են անում․․․ -Իսկ իրատեսակա՞ն եք համարում, որ ընդդիմադիրները բոլորը միավորվեն մի հարկի տակ, կան ամբիցիաների, ֆինանսական եւ բազում խնդիրներ։ -Բանակցությունները գնում են, ես հիմա չեմ կարող ասել՝ ռեալ է, թե ռեալ չէ, սպասենք մի քանի օր եւ տեսնենք բանակցությունների արդյունքը։ -Առաջին նախընտրական դաշինքը ձեւավորվել է, դա Ելք դաշինքն է, որը նաեւ հայտարարեց, թե բաց են այլ ուժերի համար, «Համախմբումը» այդ դաշինքին դիմել է, թե՞ դաշինքում չեն ընդունում։ -Ես շրջանում եմ եղել եւ տեղեկություններ չունեմ վերջին բանակցություններից,հենց ունենամ, անպայման կներկայացնեմ։ Ես կարող եմ ասել միայն ու ասացի, որ այսպիսի դժվարությունը հաղթահարելու համար պետք է ամբողջ ուժերը համախմբել։ -Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է մտել ընդդիմադիր դաշտ, քաղաքական հայտ է ներկայացրել ու մամուլում տեղեկություններ կան Համախմբման ու Օհանյանի հնարավոր համագործակցության մասին։ Դուք Օհանյանի քայլը ինչպես եք գնահատում, ինչով է նա տարբերվում Հայաստանի մյուս քաղաքական գործիչներից, նրա շանսերն ինչպես եք գնահատում, չեք կարծում, որ նախկին իշխանավորին հեշտ է ճնշել, կես ճանապարհից հետ պահել։ -Հայաստանը հրաշքների երկիր է, այնպիսի մարդիկ են մտնում Ազգային ժողով, այնպիսի մարդիկ են քաղաքական դաշտում հաղթանակ տանում, որ այնպես բացառել ինչ որ մեկի հաղթանակը, ես դժվարանում եմ ասել։ Մենք գիտենք, թե ով ոնց է հարստացել եւ այլն, բայց եթե մյուսները շանս ունեն քաղաքական դաշտում հայտնվելու, ինչու մեկ ուրիշը չպետք է հայտնվի։ -Սեյրան Օհանյանը ամիսներ առաջ իշխանության հետ պատասխանատվություն էր կիսում, նրան ինչպես կընդունեն։ շխանություններն այսօր այնքան խոցելի են, որ ամեն մի մարդ կարող է հայտնվել քաղաքական դաշտում, շատ խոցելի են: Անի Սահակյան

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Սև ծովում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հունական տանկերն է հարձակման ենթարկվել ԱԹՍ-ի կողմից Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle Դոնալդ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի պատկերը՝ այն անվանելով «ԱՄՆ նորտարածք» ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Ներքին Չարբախ–Դարակերտ ճանապարհը երկու օր փակ կլինի Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռը 12 ժամ ուշացումով է հասել «Զվարթնոց». մանրամասներ Պուտինը կոնկրետ հարց է տվել Փաշինյանին․ թշնամու կողմը գնալու ծանր հետևանքը․ ՀՀ նախկին վարչապետ (video) Այդ մարդիկ բոլորը հանցագործներ են, նրանք սարսափելի հանցանք են գործել․ Խոսրով Հարությունյան (video) «ՎԵՐՋ․ Եկել է Աննայի գնալու ժամանակը, ինքն ասում է՝ եկել է ժամանակը»․ Հովհաննես Շահինյան (video) «Ապուշը նման բան կմտածեր․ ասեմ՝ ինչպես եք 300 հազար ադրբեջանցիներին բերելու Հայաստան»․ Աբովյան (video) Արամ Հովհաննիսյա՛ն, իսկ դու ի՞նչ քրեականների հետ կապեր ունես․ Նարինե Դիլբարյան (video) Նիկո՛լ, ի՞նչ TRIPP, լսի՛ր՝ ինչ առաջարկ եմ քեզ հիմա անում․ Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյան (video) «Բա որ Ալենին ասեն՝ շլոր կամ խիյա՞ր․․․» (video) Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ «Հետք» «Այ փսլնքոտնե՛ր, վաղը ու՞մ երեխուն եք տանելու, ս*անեք»․ պատերազմի մասնակից (video) Գործակալությունը հորդորում է չհրապարակել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքն ու նույնականացնող տվյալները Բա նեղացել էիք, էս ո՞նց այսպես եղավ․ Ագնեսա Խամոյանը՝ Լուսինե Բադալյանին (video) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Առաջիկայում այցելելու՞ եք Ստեփանակերտ, ասում եք՝ խաղաղություն է․ Էդգար Ղազարյանը՝ Բադալյանին (video) Ողբերգական դեպք՝ Նոր Հաճնում․ ավտոկռունկը պոկվել և ընկել է քաղաքացիների վրա․ կա 2 զոհ, 1 վիրավոր Ո՞նց անենք, որ ամեն անգամ երկրից դուրս գնալիս դեղ չբերենք հետներս. Մեսրոպ Մանուկյանը՝ Բադալյանին (video) Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին․ Ռոբերտ Ամստերդամի ուղերձը Սամվել Կարապետյանին Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am