Իլհամ Ալիևի որդուն ծաղրած ակտիվիստին դատապարտել են
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի ծանր հանցանքները քննող դատարանն այսօր 5.5 տարվա ազատազրկման է դատապարտել NIDA շարժման ակտիվիստ Էլգիզ Գահրամանին։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել խոշոր չափի թմրանյութերի ապօրինի առևտրի համար։ Ակտիվիստին մերժել են վերջին խոսքիի իրավունքից՝ հայտարարելով, որ նա դատապարտվել է քաղաքական պատվերով։ Իրավապաշտպան կազմակերպությունները Գահրամանին ճանաչել են որպես քաղբանտարկյալ։
