Օլանդը Պորոշենկոյին վստահեցնում է
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ քննարկել են մինսկյան համաձայնագրերի իրագործման ընթացքը։ Ելիսեյան պալատի հայտարարության մեջ նշվում է, որ Օլանդը Պորոշենկոյին ասել է, որ Ֆրանսիան ու Գերմանիան պատրաստ են շարունակել ջանքեր գործադրել մինսկյան համաձայնագրերի ողջ փաթեթի իրագործմանը հասնելու համար։ Օլանդը վստահեցրել է, որ Ֆրանսիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում ամբողջական աջակցություն ցուցաբերել կարևոր բարեփոխումների շարունակմանը, որոնք սկսել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
