Փլուզվել է մարզահամալիրի տանիքը, կան վիրավորներ. տեսանյութ
Չեխիայի Չեսկա-Տրշեվովա քաղաքում փլուզվել է մարզահամալիրի տանիքը: Այն փլուզվել է այն պահին, երբ անցկացվել է դեռահասների շրջանում ֆլորբոլի առաջնություն, հայտնում է CZnews.info-ն։
2 մարդ թեթև վնասվածք է ստացել։
Ոստիկանությունը սկսել է դեպքի հետաքննությունը։
