Դոնալդ Թրամփը «կրակի հետ է խաղում»
Չինական ԶԼՄ-ների կարծիքով՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «կրակի հետ է խաղում»՝ աջակցելով Թայվանի հետ հարաբերություններին և փորձելով կասկածի տակ դնել «միասնական Չինաստանի» քաղաքականությունը։ China Daily պարբերականը իր խմբագրականում գրում է, որ «միասնական Չինաստանի» քաղաքականությունն անտեսելը և Թրամփի խաղերը Թայվանի հետ կարող են թանկ արժենալ ԱՄՆ հաջորդ նախագահին։ «Թրամփը ագահորեն ցանկանում է, որպեսզի Չինաստանը բազմաթիվ զիջումների գնա առևտրում, նախընտրում է անտեսել դիվանագիտական արարողակարգը»,- նշված է թերթում:
