Կձերբակալվի Samsung-ի փոխնախագահը
Հարավային Կորեայի դատախազությունը ձերբակալելու թույլտվություն է տվել Samsung Electronics ընկերության փոխնախագահ Լի Չժե Յոնին, որը հանդես է գալիս որպես կասկածյալ երկրի նախկին նախագահի շուրջ ստեղծված կոռուպցիոն սկանդալի գործով։ Samsung-ը 2015թ․ ստորագրել է ավելի քան 18 միլիոն դոլարի պայմանագիր ընկերության հետ, որը տեղակայված է Գերմանիայում և փաստացի պատկանում է նախագահի մտերիմ ընկերուհուն՝ Ցոի Սուն Սիլին։ Բացի այդ Հարավային Կորեայի պետական կենսաթոշակային հիմնադրամը նախագահի վարչակազմի ճնշումների ներքո աջակցել է երկու ընկերությունների միաձուլմանը։
