Թրամփը բացասական գնահատական է տվել Սիրիայում Ռուսաստանի գործողություններին
Բրիտանական Times և գերմանական Bild ամսագրերին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բացասական է գնահատել Սիրիայի հակամարտությանը միջամտելու Ռուսաստանի որոշումը։ «Դա շատ վատ է: Դա սարսափելի է, սարսափելի իրավիճակ։ Հալեպը գտնվում է սարսափելի հումանիտար իրավիճակում»,-պատասխանել է նա այն հարցին՝ արդյոք դրական է գնահատում Սիրիայում ռուսական մասնակցությունը, թե ոչ։
