Սառնամանիքի հետեւանքով 6 մարդ է մահացել
Սերբիայի հարավում մեկ բնակիչ դարձել է հունվարի 6-ից սկսված սառնամանիքի 6-րդ զոհը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սերբիայի ռադիոյին եւ հեռուստատեսությանը: Միտար Լյուբիսավլեւիչը 49 տարի մենակ էր ապրում երկրի ծայր հարավում գտնվող լեռնային տեղանքի Ռետկոցեր գյուղում: «Նրա մարմինը հայտնաբերվել է 2 օր հետո ձյան մեջ»,- հայտնել է գյուղապետարանի ղեկավար Նեբոյշու Արսիչան:
Նախկինում երկրի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է հունվարի 6-ից սկսած Սերբիայի 150 քաղաքացիների տարհանման եւ ցրտահարվելուց փրկելու մասին:
