Պան Գի-Մունն աջակցում է Հարավային Կորեայում «THAAD» ՀՀՊ-ի տեղակայմանը
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի-Մունը աջակցում է Հարավային Կորեայում «THAAD» ՀՀՊ-ի տեղակայմանը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը: «Հաշվի առնելով այն իրողությունը, որ Կորեական թերակղզին գտնվում է պատերազմ հիշեցնող իրավիճակում, իշխանությունների գործողությունները («THAAD»-ի տեղակայման) նպատակահարմար են թվում»,- Փյոնտհեկ քաղաքում ռազմածովային նավատորմի բազաներ այցի ժամանակ ասել է Պան Գի Մունը: ՀՀՊ համակարգերը տեղակայվում են «պաշտպանական նպատակներով՝ Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ»:
