Ինչո՞ւ են վրացիներն ու ռուսները գաղտնի պահում Հայաստան մտնող գազի տարանցման գինը

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը ծրագրում է 2017-2018 թվականներին Հայաստանին մատակարարել 2-2.2 միլիարդ խորանարդ մետր գազ։ Կապույտ վառելիքը Հայաստան է հասնելու Վրաստանի տարածքով: Այդ մասին հայտնել է «Գազպրոմ էքսպորտ» ընկերության մամլո ծառայությունը։ RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմանբ՝ ռուսական կողմը երաշխավորել է 2017-2018 թվականներին Վրաստանի տարածքով Հայաստան 2-2.2 միլիարդ խորանարդ մետր տարանցելու վճարը: Ինչպես հայտնի է, մինչ այդ՝ հունվարի 10-ին, տևական քննարկումներից հետո ընկերությունը պայմանավորվածություն էր ձեռք բերել Վրաստանի տարածքով Հայաստան գազի տարանցման պայմանների շուրջ: Ըստ այդմ՝ որոշվել էր անցում կատարել տարանցման դիմաց. նախկինում գործող 10 տոկոս  գինը /դա նշանակում է, որ Հայաստան տարանցվող գազի ընդհանուր ծավալի 10 տոկոսը՝ իբրև տարանցման արժեք, մնում էր Վրաստանին/, փոխարինել ֆինանսական վճարմամբ: https://ria.ru/economy/20170113/1485634487.html Բացի այդ՝ «Գազպրոմը» պարտավորվել էր Վրաստանին գազ մատակարարել ճկուն պայմաններով՝ 1000 խորանարդ մետրի համար 30 դոլարով պակասեցնել գինը՝ 2016 թվականի հետ համեմատած։ Ըստ այդմ՝ Վրաստանը հնարավորություն ունի «Գազպրոմից» կապույտ վառելիք գնել. հազար խորանարդ մետր գազի դիմաց վճարելով 185 դոլար` 215 դոլարի փոխարեն։ Բայց թե կոնկրետ ինչ գին է վճարելու ռուսական կողմը Վրաստանին՝ դեպի Հայաստան գազի տարանցման դիմաց, չի հրապարակվում: Բանակցությունների ավարտից և պայմանավորվածության կայացումից հետո Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ ի սկզբանե բանակցությունների ողջ ընթացքում իրենց հիմնական մոտեցումը եղել է այն, որ վրացական կողմը նոր պայմանավորվածության արդյունքում պետք է ստանա հավելյալ եկամուտներ: Կալաձեն նաև հայտարարել է, թե գինը, որ վճարվելու է Վրաստանին դեպի Հայաստան գազ տարանցելու համար, ամենաբարձրներից մեկն է Եվրոպայում: Համեմատության համար նշենեք, որ այսօր Թբիլիսին բրիտանական British Petroleum նավթային ընկերությանը պատկանող Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարից տարանցման դիմաց ստանում է տարանցվող գազի ծավալի 5 տոկոսը: British Petroleum-ը տարեկան արդյունահանում է 6-7 մլրդ խմ գազ, որի դիմաց Վրաստանը ստանում է 300 մլն խորանարդ մետր գազ։ Հայաստանին փաստորեն նույն ծառայությունը մատուցվում էր կրկնակի թանկ գնով: Այսինքն՝ նախորդ պայմանագրի առկայության պայմաններում Վրաստանը Հայաստան տարանցվող 2,2 մլրդ խմ գազից կստանար մոտ 200 մլն խմ գազ: Վրաստանը բնական գազի պահանջարկի հիմնական մասը՝ 85 տոկոսը,    բավարարում է Գազիմահոմեդ-Ղազախ մայրուղային գազատարով ադրբեջանական  SOCAR ընկերությունից: Հայաստան եկող գազատարով գազ ստանալու տարբերակից հրաժարվելու և դրա դիմաց կանխիկ փող ստանալու դեպքում Վրաստանը ներքին սպառման շուկայում ունենալու է գազի որոշակի պահանջարկ: Բայց եթե վրացական կողմը հայտարարում է, որ իրենք խնդիր են ունեցել «Գազպրոմ էքսպորտ»-ի հետ կայացված գործարքի արդյունքում ոչ թե զիջումների գնալ, այլ ավելի շահավետ պայմաններ ապահովել վրացական կողմի համար, նշանակում է՝ նրանք հույս ունեն ռուսական կողմից ստանալ այնպիսի գին, որով հանգիստ կկարողանան գնել իրենց անհրաժեշտ 200 մլն խմ գազը ու դեռ մի բան էլ շահած դուրս գալ: Վրաստանը, ի տարբերություն Հայաստանի, գազ կարող է գնել նաև Իրանից: Հակառակ պարագայում «Գազպրոմի» առաջարկած 1000 խմ գազը 185 դոլարով ձեռք բերելու տարբերակը վրացական կողմի համար կա ու կա: Եթե հանկարծ պարզվի, որ Վրաստանը որոշել է իր ներքին շուկան համալրել իրանական գազով, կնշանակի Իրանը Վրաստանին գազ է վաճառում ավելի էժան, քան «Գազպրոմի» առաջարկն է: Ստացվում է, որ Հայաստան եկող գազի տարանցման արժեքի թվացյալ նվազեցումից փաստորեն առաջինը Վրաստանն է շահում: Դավիթ  Մանուկյան    

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am