Երկու նախարար իրար լավություն են արել՝ պետության հաշվին

«Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Ֆինանսների նախարարությունը Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող  «Հանարդնախագիծ» ընկերությունից վարձակալել է տարածք, որի համար պետական բյուջեից վճարվելու է 116,6 մլն դրամ:   Խնդրի առնչությամբ թերթը հարցում է արել նախարարությանը և ստացել հետևյալ պատասխանը. ««Հանարդնախագիծ» ընկերությունից վարձակալած տարածքը 400 քմ կրճատվել է: Եթե 2014թ. հունիսից ֆիննախը վարձակալում էր 2150 քմ եւ դրա դիմաց 1 տարվա համար վճարում 124 մլն դրամ, ապա այս տարվա օգոստոսից վարձակալում է 1750 քմ եւ 1 տարվա համար վճարում արդեն 116,6 մլն դրամ»: Ըստ թերթի՝ տարածքը վարձակալել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, մինչ այդ նախարարությունը բարեհաջող տեղավորվում էր իր շենքում: Բայց նախկին նախարարն իր թիկնապահներին առանձին տարածք տրամադրելու, շենքը վերանորոգելու եւ ավելի լայն պայմաններ ապահովելու համար տարեկան 124 մլն դրամ է վճարել ՀՀ սուղ բյուջեից: Իսկ գործող նախարար Վարդան Արամյանն էլ ընդամենը 400 քմ կամ 8 մլն դրամով է կրճատել այդ շռայլությունը: Այս վարձայակության իրական «հմայքը» կայանում է նրանում, որ տարածքը, որի դիմաց բյուջեից ամեն տարի կլորիկ գումար է դուսր գրվում ըստ թերթի, պատկանում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին»: Հարց է առաջանում՝ կա՞ այստեղ կոռուպցիա և հովանավորչություն, թե՞ ոչ: Կոռուպցիոյի դեմ պայքարելու և հովանավորչությունը հիմնովին արմատախիլ անելու մասին զօր ու գիշեր երազող հայրենի իշխանավորները, համենայն դեպս պարտավոր են այս կոնկրետ դեպքը դարձնել քննարկման առարկա: Նախ պետք է հասկանալ և շատ հստակ պարզաբանել, թե ինչու հանկարծ ֆիննախին սկսեց քչություն անել իր շենքի տարածքը: Երկրորդ, եթե անգամ այդ տարածքը  ֆինանսների նախարարության գործունեության համար կենսական անհրաժեշտություն էր, ապա նույն կարևորությամբ տարածք վստահաբար կարելի էր ձեռք բերել մի քանի անգամ ավելի էժան գնով: Ի վերջո, ամենևին պարտադիր չէր, որ այդ տարածքը գտնվեր հրապարակից ընդամենը 10 մետր հեռավորությոն վրա: Մի քիչ ավելի խորքային տարածքներում վստահաբար այդ կարգի տարածները կարելի է վարձակալել 10-ապատիկ էժան գնով: Ցանկության դեպքում նախարարությունը կարող էր որևէ պետական ընկերությունից, օրինակ՝ դպրոցից կամ ակադեմիական որևէ ինստիտուտից տարածք վարձակալել, որպեսզի գոնե պետության փողը ծառայեր պետական ծրագրերի իրագործմանը: Երևանում բազմաթիվ դպրոցներ կան, որոնք ամբողջական դատարկ հարկաբաժիններ և անգամ մասնաշենքեր ունեն, որոնք ժամանակավոր օգտագործման նպատակով հանգիստ կարող էին տրամադրվել ֆինանսների նախարարությանը՝ նույնիսկ անվճար: Ի վերջո, այդ գումարով կարելի էր նորոգել պետական որևէ շենք և հանգիստ թողնել պետության բյուջեի սուղ միլիոնները: Բայց ամեն ինչ արվել է այնպես, ինչպես արվել է. երկու նախարար պետության հաշվին իրար լավություն են արել: Դավիթ  Մանուկյան

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am