ԱՄՆ դեսպանին եմ փոխանցելու Վլադիմիր Գասպարյանի պատասխանը

Տեւական ժամանակ է սկանդալային պատմություն է հասունանում usarmenianews.com կայքի գլխավոր խմբագիր Գայանե Մանուկյանի և ոստիկանության մի քանի աշխատակիցների միջև։ Գայանե Մանուկյանը վերջերս բաց նամակով դիմել է վարչապետին, ոստիկանության պետին՝ տեղեկացնելով, որ ոստիկանության աշխատողները իրենց իրական եւ կեղծ ֆեյսբուքյան էջերով վարկաբեկում են իրեն, սպառնում, հայհոյում։ Հարցազրույց Գայանե Մանուկյանի հետ: -Տևական ժամանակ է, ինչ դուք ահազանգում եք ոստիկանության մի քանի աշխատակիցների՝ Ձեր նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, հնչող սպառնալիքների մասին : Ինչո՞ւ հայտնվեցիք այդ մարդկանց թիրախում : Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ իրավիճակը սկսվել է «Սասնա ծռեր »- ի շարժման օրերին, երբ Ձեր կայքն ակտիվորեն լուսաբանել է դեպքերը, բայց այդ դեպքերն ու ոստիկանների գործողությունները լուսաբանել են բազում լրատվամիջոցներ նույնպես: Ու հիմա, թերևս, շատերին է հետաքրքրում, թե հատկապես որ նյութի համար են Ձեր դեմ հետևողական պայքար տանում, որի մասին դուք ահազանգում եք: Ինչո՞վ եք բացատրում ոստիկանության աշխատակիցների նման վերաբերմունքը, եղե՞լ են այլ գերատեսչություններ, պաշտոնատար անձինք, որոնք ձեր հրապարակումների համար նման վերաբերմունք են դրսևորել : - Մեկ բան հստակ կարող եմ ասել ` հակված չեմ Ոստիկանության համակարգում աշխատող մի խումբ բարձրաստիճան անձանց կողմից, ինչպիսիք են ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանն ու ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը, իրականացվող հանցավոր գործունեությունը վերագրել ողջ համակարգին: Այնտեղ աշխատող բազում հրաշալի անձիք կան, որոնք չեն կարող նույնականացվել վերոհիշյալների հետ: Ավելին ասեմ ` բացի Ոստիկանությունից որևիցէ այլ գերատեսչության հետ երբևիցե խնդիրներ չենք ունեցել: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչով կբացատրեմ հենց Մալյանի ու Փերիխանյանի կողմից դրսևորած իմ անձի նկատմամբ անառողջ հետաքրքրասիրությունը, ապա կխնդրեմ, որ այս հարցը իրենց ուղղեք: Միայն կարող եմ ասել, որ ես Նարեկ Մալյանի կողմից շարունակ զրպարտվում ու չարախոսվում եմ: Վերջինս բոլորին հայտարարում է, թե իբր ես իր հոր մասին նյութ եմ հրապարակել ու սպառնացել, ինչը ոչ մի աղերս չունի իրականության հետ: Տեղեկացնեմ հանրությանը, որ ընդամենը դեկտեմբերի 30- ին, էջումս մեկնաբանություն եմ գրել ու հարց բարձրացրել, թե ինչու են հոգևորականներն արարողակարգեր կատարելու համար գումար վերցնում, այնպես, ինչպես դա անում է Նարեկի հայրը, ով ծառայում է եկեղեցում: Իմ ` Նարեկի հոր մասին անդրադարձը սահմանափակվում է այսքանով, որը տեղի է ունեցել ընդամենը գրառման տեսքով ` ֆեյսբուքյանս էջում : Սրանից հետո ` դեկտեմբերի 31- ին , սկսվել է իմ դեմ խմբակային հարձակում, բայց հարկ եմ համարում նշել, որ իմ դեմ հետապնդումները սկսվել են դեռևս Սասնա Ծռերի հետ կապված իրադարձություններից սկսած, երբ մեր USArmenianews.com լրատվական կայքն ակտիվորեն լուսաբանում էր երևանյան իրադարձությունները: Այդ ընթացքում, կայքում տեղ են գտել սփյուռքահայերի գրառումներ, արտատպվել են հայաստանյան լրատվականներից նյութեր: Անդրադարձ է եղել նաև Նարեկ Մալյանին, արտատպվել են Ֆեյսբուքյան իր էջում գրառումներն ` ուղղված լոսանջելեսահայերին, որոնցում նա իր բացասական վերաբերմուքն էր արտահայտել նրանց նկատմամբ ` նշելով, թե զզվում ու ատում է նրանց: Այս ամենը, բնականաբար, խիստ զայրացրել էր սփյուռքահայերին, որոնց պահանջով էլ հենց այս նյութերը հրապարակվել էին կայքում` բացահայտելու Նարեկ խորհրդականի ատելության չափաբաժինը լոսանջելեսահայության նկատմամբ: Մալյանին պետք է հասկանալի լինի, որ պաշտոնը ոչ թե հայաստանցիների ու սփյուռքահայերի միջև անջրպետ առաջացնելուն պետք է ծառայի, այլ` իր իրական նպատակին: Մալյանին պետք է պարզ դառնա, որ նման վարքգծով նա անջրպետ է առաջացնում սփյուռքի ու հայաստանցիների միջև, ինչն անթույլատրելի է: Իսկ թե ինչո՞ւ է այդ գործն իր վրա վերցրել հենց ոստիկանապետի խորհրդականը, կարծում եմ, դա խոսակցության առանձին թեմա է, որին նա պետք է պարզաբանում տա, ինչպես նաև որպես պաշտոնյա, այդ գրառումների համար, կարծում եմ ՀՀ Սփյուռքի նախարարությունը նույնպես պետք է հարցում ուղղի ՀՀ Ոստիկանապետին՝ վերջինիս խորհրդականից բացատրություն ստանալու պահանջով: -Շարունակվո՞ւմ է արդյոք այդ ամենը : Ի՞նչ են գրում հիմա ձեզ, սպառնո՞ւմ են, թե՞ վիրավորում միայն : -Ցավոք, այո, դեռ շարունակում են գրառումներ անել ու ոչ միայն: ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված նամակիս հրապարակումից րոպեներ հետո Ավետիս Հայկյանի կեղծ էջով կրկին անցան գործի` տեղադրելով նկարներ, կատարելով վարկաբեկիչ գրառումներ: Միևնույն ժամանակ զավեշտալին այն է, որ ինձ տեղեկատվական տեռորի ենթարկելուն զուգահեռ Նարինե Հունանյանը, ով ի սկզբանե մասնակից է եղել մալյանական կազմակերպված բարոյական տեռորին, անամոթաբար, նրանց ենթակա կայքերից մեկում պահանջ էր ներկայացրել` բաց նամակի հրապարակման տեսքով, հարուցելու իմ դեմ քրեական գործ: Ի դեպ, Նարինե Հունանյանը, ով բաց նամակ է հղել ոստիկանապետին անձիս դեմ Քր. գործ հարուցելու պահանջով, մինչ այսօր նա շարունակում է մալյանական քաղաքական, պատվերով խաղը: Այսինքն կատարում է հանցանք, որը դատապարտելի է: Փաստացի ստացվում է` սրանք փորձում են հանդես գալ առաջինը «կատու ճղողների» դերում, որպեսզի իրենց կողմից թույլ տրված հանցանքը քողարկեն: Կարող եմ վստահեցնել, որ նրանց այս «տրյուկները» չեն անցնելու ու ես գնալու եմ մինչև վերջ ` սանձելու օրինախախտներին` ովքեր էլ դրանք որ լինեն:  -Դուք բաց նամակով դիմել եք ՀՀ վարչապետին ու ոստիկանապետին : Արձագանք ստացե՞լ եք : Եթե այո , ապա ի՞նչ արձագաք եք ստացել : -Նշեմ, որ առաջինը դիմել եմ Վլադիմիր Գասպարյանին, ով օրեր շարունակ անպատասխան էր թողել իմ դիմումը: Երբ դիմեցի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ ոստիկանությունից արձագանք, այնուամենայնիվ, եղավ, բայց ոչ պաշտոնական մակարդակով` ընդամենը ֆեյսբուքի միջոցով: Սա այն պարագայում, երբ ոստիկանապետին ուղղված նամակը հրապարակվել էր մամուլով: Իր այդ վարքագծով ոստիկանապետն, ըստ էության, բոլորին ապացուցեց մեկ բան, որ ոչ միայն ոստիկանական համակարգի վատ ղեկավար է, այլ՝ շատ վատ անձնավորություն, ով, բոլոր ապացույցներն ունենալով, իրեն հայտնի պատճառներով նախընտրեց ընդունել Ռոդենի կեցվածք, և չուզեցավ տեսնել իրականությունը, այն իրականությունը, որ տեղի էր ունեցել հանրության աչքի առաջ՝ իր համակարգի ենթակայության տակ գտնվող պաշտոնյաների կողմից: Այսինքն՝ որոշեց պարտակել խմբակային հանցանագործությունը՝ ձևանալով կույր: Կարծում եմ ` ոչ մեկին կույր ոստիկանապետ պետք չէ, այլ ` ադեկվատ մեկն է պետք այդ համակարգում, ով չի վախենում ճշմարտությանն ուղիղ նայելուց : Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, ապա պետք է նշել  որ նրանից դեռևս համապատասխան արձագանք չի ստացվել: -Ինչպե՞ս եք այս իրավիճակի ելքը պատկերացնում, ո՛ւմ աջակցությունն եք ակնկալում -Պարզ եմ արտահայտվում` առանց որևիցե բան թաքցնելու` բոլոր համապատասխան ատյաններին հերթով դիմելու եմ` քայլերս իրենց տրամաբանական եզրագծին հասցնելով՝ բացառապես օրենքի տառին համապատասխան եղանակով` զրկելու Մալյանին ու Փերիխանյանին զբաղեցրած պաշտոններից ու կոչումներից: Ի դեպ՝ արդեն նամակով դիմել եմ ՀՀ հատուկ քննչական կոմիտեին` այս կառույցի ուշադրությունը ևս սույն խնդրի ուղղությամբ սևեռելու հույսով, իսկ երկուշաբթի՝ բոլոր ապացույցներով կդիմեմ նաև ՀՀ - ում ԱՄՆ դեսպանատուն խնդրաքով` պաշտպանելու իր քաղաքացուն, ԱՄՆ-ում հավատարմագրված լրատվական կայքի գլխավոր խմբագրին: Դեսպանատանն եմ փոխանցելու նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` ծիծաղ առաջացնող պատասխանը, որ ուղղված է համապատասխան փաստերը քողարկելուն: Հավելենք, որ «Սասնա ծռերի» ժամանակ լոսանջելեսահայերի կողմից մեր կայքում տպագրվեց «Բաց նամակ ՀՀ Ոստիկանապետին», ու մնաց անպատասխան՝ արհամարելով սփյուռքահայերին: Անի Սահակյան

դիտվել է 178 անգամ
Լրահոս
Գառնիկ Դանիելյանի հարցից Փաշինյանը հունից դուրս եկավ․ «Ա ինչի եք ջղայնանում» (video) Էդ էր համապատասխանում ՀՀ պետական շահերին․ ինչու՞ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներ (video) Աղվան Վարդանյանը երկու հիշեցմամբ «ստորացրեց» Փաշինյանին (video) ՍԴ-ի դատավորներին ամենադաժան պատիժն է սպասվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, դու անգամ տղամարդու պես մահանալու շնորհք չունես․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video) Ջերմուկի մոտակայքում էտման աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին մահացել է Ամբակում Գրիգորյանը այս պահին իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները. ՔԿԾ #ՀԻՄԱ․ Հրթիռներն արձակված են․ Իրանը խիստ զգուշացրել է Ալիևին․ Ռոբերտ Մարգարյան (video) Աղվան Վարդանյանը «հոգեխանգարմունքի» հասցրեց Փաշինյանին (video) Խաղաղ հավաքին ընդառաջ ԱԱԾ հայտարարության տարածումը երկու նպատակ ունի. Քրիստինե Վարդանյան Qatar Airways-ը չեղարկել է միայն դեպի Երևան նախորդ գիշերվա թռիչքը. Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանումը Երևանում դպրոցականից գումարի շորթման դեպքի հանգամանքները պարզվում են, ձեռնարկվել են միջոցներ Լարված իրավիճակ Փաշինյան-Արծվիկ Մինասյան հարցուպատասխանին (video) Ես անձամբ դժգոհ չեմ Գրիգորի Մինասյանից․ Խաչատուր Սուքիասյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից Փաշինյանն արձագանքեց Ալիևի հայհոյանքներին (video) «Արմ Կոնսուլը» պահանջում է պատասխանատվության ենթարկել պատգամավոր Գագիկ Մելքոնյանին Աշոտիկին փողոցում տեսե՞լ եք․ մենք բոլորս Աշոտիկ ենք․ Արա Վարդանյան (video) Թրամփը պետք է հաղթի, ես չեմ կարող 4 տարի տեսնել ու լսել Քամալային. Մասկ Արմավիրում բախվել է 2 VAZ մակնիշի ավտոմեքենա․ կան տուժածներ ՀՀ նախագահը Գրիգոր Մինասյանին ազատեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am