Նյարդ ու բռունցք.վարչապետն ի գործ

Բարեփոխիչի առաքելությամբ երկրի կառավարության ղեկը ստանձնած Կարեն Կարապետյանը 100 օրվա պաշտոնավարումից հետո որոշել է հաշվետվություն ներկայացնել հանրությանը, խոսել իր արած գործերի մասին,չէ՞ որ այդ գործերի նկատմամբ սպասումն այնքան մեծ է, Կարեն Կարապետյանն ու իր թիմակիցները ոսկե սարեր, ծանր վիճակում գտնվող տնտեսության ապաքինում էին խոստանում: Ու թեպետ շարքային քաղաքացին չորս ամսվա ընթացքում առանձնապես իր մաշկի վրա չի զգացել այդ խոստումները, գնալով կյանքը թանկանում է, ապրելն ավելի դժվարանում, բայց հոգու խորքում հույս կար, որ վարչապետը գործ է անում, որը որը դեռեւս տեսանելի չէ: Այնինչ Կարեն Կարապետյանը 100-օրյա գործունեությունից հանրությանը ցուցադրելու միայն մեկ բան ուներ՝ 100 էջանոց հաշվետվության թղթապանակ ու զավեշտի հասնող պատասխաններ տնտեսության խնդրահարույց հարցերի մասին: Կարելի է վարչապետի գեթ մեկ պատասխանից թեման փակել ու այլեւս ոչինչ չսպասել մերօրյա փրկչից, ի վերջո, ի՞նչ ակնկալել գործադիրի ղեկավարից, ով իրեն շատ հանգիստ է զգում օլիգարխների հետ. <<Օլիգարխների հետ զգում եմ ինձ շատ հանգիստ։ Ապահով, չգիտեմ, այդ բառի տակ դուք ինչ եք դնում>>,- անխռով պատասխանում է Կարեն Կարապետյանը մի խավի մասին, որի գոյությունը փաստացի մարտահրավեր է տնտեսությանն ու ժողովրդին: Իսկ եթե տնտեսության ղեկը ստանձնած մարդու համար դեռեւս պարզ չէ օլիգարխ բառի բացատրությունը, հոգ չէ, մենք նրան կներկայացնենք որոնողական համակարգում նշված այդ բառի թեկուզ աղքատիկ բացատրությունը՝ խոշոր մոնոպոլիստական կապիտալի ներկայացուցիչ: Մինչդեռ Կարեն Կարեպտյանի միամիտ թիմակիցները ամիսներ առաջ վստահեցնում էին, որ մոնոպոլիաներ այլեւս չեն լինի, որ տնտեսությանն արնաքամ անող մոնոպոլիաներից ազատվելու համար իրենք կամք ու գործիքներ ունեն: Զորօրինակ՝ ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանը լրագրողներիս առաջ մի քանի անգամ գրեթե երդվում էր, որ բոլորը հավասար պայմաններում են այսուհետ աշխատելու, չեն լինելու արտոնյալներ: Բանանի չարչրկված օրինակն էր որպես առհավատչյա բերում:Իսկ, ահա, բանանի երկրորդ ներկրողի ինքնությունը բացահայտելու լրագրողների հարցերից վարչապետի զայրույթի աստիճանն այնքան է մեծանում, որ սկսում է բռունցքներով հարվածել սեղանին, ձայնը բարձրացնել, նեղսրտել, ինքը ՝ հո <<մլիցա>> չէ. «Պատկերացնում եք՝ ամեն բանան ներկրողին ես իմանամ: Ինձ համար կարևոր հարց չէ, թե պատիժ կրե՞լ են, թե ոչ, կարևորը էլ նման տենդենց չլինելն է: Ինձ մլիցա մի սարքեք»,- ասում է նա: Այո, գործադիրը պիտի ուսումնասիրի, այո, նաեւ պատժի, որովհետև այդ մարդկանց անպատժելիությունն ու ամենաթողությունն անդրադարձ է ունենում հազարավոր մարդկանց ճակատագրերի վրա: Ի վերջո, եթե որեւէ հարց հանրային հնչեղություն է ստանում,եթե ոչ ինքը, կարելի է տասնյակ խորհրդականներին, օգնականներին հանձնարարել, որպեսզի պարզեն այդ անունը, կամ անունները: Առհասարակ վարչապետի պատասխաններից նկատելի է դառնում, որ ինքը ոչ միայն լրջագույն հարցերում հետեւողական աշխատանքներ չի կատարել, այլեւ ցանկություն էլ չունի խորանալու երեւույթների մեջ ու այդ ամենը քողարկում է իրեն բնորոշ լակոնիկ ոճում՝ հակահարձակվելով իրեն ուղղված հարցերին: Տնտեսության համար անկյունաքարային թեմաների արծարծումը, մասնավորապես, ներդրումային դաշտի ու հատկապես Կարապետյանի կառավարման ամիսներին այդ դաշտի գրավչությունը բարձրացնելու, նոր ներդրումների ցուցանիշների մասին խոսելն անգամ ավելորդ է համարել: Մինչդեռ զարմանալի է, ցանկացած անձ ստանձնելով որեւէ ոլորտի կառավարման պատասխանատվություն, առնվազն իր մերձավոր շրջապատին կխնդրեր, կհորդորեր ներդրումներ կատարել այդ միջավայրը բարելավելու համար: Բայց Կարեն Կարապետյանի համար ամեն բան իր ժամանակն ունի, օրինակ երբ նոր էր նշանակվել պաշտոնի, նման արմատական հարցերի դեպքում գլուխը պրծացնում էր, թե դեռ նոր է, ժամանակ է պետք, հիմա էլ ասում է, որ ընտրականշրջան է, ընտրություններից հետո Կարապետյանը կարող է ընդհանրապես չմեկնաբանել այս հարցերը, որովհետեւ իշխանությունն իր գործն արած է լինելու ու այլեւս իմաստ էլ չի լինելու հանրությանը կերակրել սին խոստումներով: Բայց կա մի գործ, որը Կարապետյանին պարծենալու հնարավորություն է ընձեռում, նա այս ամիսների ընթացքում օպտիմալացման անվան տակ պետապարատի ավելի քան 3 հազար հաստիք է կրճատել , բյուջե տնտեսել միջին խավի հաշվին: Ինչպես ասում են հարուստն աղքատի հալը չի իմանա, դրա համար էլ չնայած այդ կրճատումների դիմաց գոնե քսան նոր աշխատատեղ ստեղծած վարչապետը կարող է պարծենալ իր սխրանքներով: Անի Սահակյան

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am