Մամեդյարովը նամակ է գրել Չավուշօղլուին
Կապված Ադրբեջանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի հետ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը շնորհավորական նամակ է գրել իր թուրք գործընկերոջը՝ Մևլյութ Չավուշօղլուին: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Մամեդյարովը շնորհավորել է Չավուշօղլուին երկու երկրների 25-ամյա դիվանագիտական հարաբերությունների կապակցությամբ: Ինչպես նշվում է՝ երկու երկրների դաշնակցային, եղբայրական հարաբերությունները, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում փոխադարձ աջակցությունը:
