Ճապոնիայում չվերթներ են չեղարկվել
Ճապոնիայի կենտրոնական և հյուսիսային շրջաններում ուժեղ ձյան պատճառով ավելի քան 75 չվերթ է չեղարկվել: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը: Նշվում է, որ չվերթներ չեղարկել են ճապոնական խոշորագույն Japan Airlines (JAL) և All Nippon Airways (ANA) ավիաընկերությունները, ևս 17-ը՝ լոուքոսթեր ընկերություններ:
Տրանսպորտային հաղորդակցության խափանումների հետևանքով մի շարք կենտրոններ Միե, Կիոտո, Հյոգո և այլ պրեֆեկտուրաներում որոշել են մեկ ժամով հետաձգել ավագ դպրոցների շրջանավարտների համար ընդունելության համազգային քննությունների սկիզբը: