«Քոչարյանը Չարենցի Երկիր Նաիրին է` կա , թե չկա ոչ մեկին հայտնի չէ».Լ.Շիրինյան

Հարցազրույց քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հետ: -Պարոն Շիրինյան, երբեւէ քաղաքական դաշտը այսպիսի անորոշությամբ չի ներկայացել նախընտրական շրջանում, որքան հիմա: Խորհրդարանական ընտրությունները սարերի ետեւում չեն, բայց կուսակցություններից շատերը մասնակցելու որոշում անգամ չեն կայացրել:Ինչով է բացատրվում այս իրավիճակը: -Առաջին հերթին նրանով, որ եթե երկիրը չունի կայացած կուսակցություններ, ապա սխալ էր գնալ խորհրդարանական հանրապետության: Դրանք կուսակցություններ չեն, այլ շահերի խմբեր, որոնք չունեն գաղափարախոսություններ եւ իրենց քաղաքական ու տնտեսական հետաքրքրությունները բավարարում են խմբերով:Ինչ ունենք քաղաքական դաշտում,իշխող ուժն ունի ֆինանսական բոլոր հնարավորությունները, ԲՀԿ-ն չի շարժվում, հավանաբար թույլ չեն տալիս,  եթե ունենա ֆինանսական ռեսուրս, կլինի ՀՀԿ-ին իսկական մրցակից, իրար նման լինելը դեռ չի նշանակում, որ իրար հետ կլինեն, ՀՅԴ-ն ինքնուրույն, առանց իշխանության հովանավորության ոչինչ անել չի կարող, մնացածներն էլ ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն, դրա համար էլ հստակություն, համախմբում չկա: -Նորաստեղծ ուժերից Ելք դաշինքը ձեւավորվեց՝ Լուսավոր Հայաստան, Քաղաքացիական պայմանագիր եւ Հանրապետություն, նրանք էլ առանձնապես ֆինանսական լուրջ ռեսուրսներ չեն տնօրինում: -Այո, պետք է ողջունել, որ այդ դաշինքն առաջացավ ստեղծված իրավիճակում,այնտեղ շատ ազնիվ մարդկանց եմ ճանաչում: Ես չեմ ասում, որ միայն ֆինանսական խնդիրներն են, կա նաեւ իշխանության մանեւրի գործոնը: Օրինակ, տեսնում ենք, որ իշխանությունը կրակն ուղղել է Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան խմբի դեմ, շատ է նրանց նկատմամբ քննադատությունը, դա նշանակում է, որ մրցակիցներ են տեսնում ու չեն ուզում, որ նրանք հայտնվեն խորհրդարանում: -Որ ուժերի մեջ է լինելու մրցակցությունը: -Եթե ԲՀԿ-ն չմտնի, ոչ մեկի: -Վերջին ժամանակները ներիշխանական հակասությունների մասին է մամուլը գրում, որ իշխանության ներսում դիրքային պայքար է, մրցակցություն Սերժ Սարգսյանի ու Կարապետյանների միջեւ, հարաբերություններ են լարվել: -Ինչի վրա են լարվել հարաբերությունները, ես դրան չեմ հավատում: Մենք պիտի նայենք ՀՀ գործող Սահմանադրությանը, երկրի քաղաքական եւ իրական կյանքի տերը նախագահն է իր աշխատակազմով, կարող է նրանց մեջ մանր-մունր խոսակցություններ լինեն, բայց ոչ ավելի: - Կարո՞ղ են այս ընտրությունները ներսից իշխանափոխության հանգեցնել, կամ ուժերի հաշվեկշռում զգալի տեղաշարժ կատարել: -Սահմանադրությունը թույլ չի տալիս, որ Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը մրցակից լինեն, դա հնարավոր չէ, ոնց որ ասեք Մեդվեդեւը Պուտինի մրցակիցը լինի, եթե դուրս գա այդ պաշտոնից գուցե: Բայց կարծում եմ, որ դա ուռճացնում են: Հայաստանում Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մի ավանդույթ է ձեւավորվել՝ վարկաբեկել հեղինակություն ունեցողին, դրանք կարող են լինել ոչ միայն հակառակորդներ, այլեւ բարեկամներ: Բայց մեծ հաշվով Կարեն Կարապետյանն ինչ է առաջարկում, որ Սերժ Սարգսյանի դուրը չի գալիս, օլիգարխներ է ձերբակալե՞լ, պետական սեփականություն վերականգնե՞լ, կաշառակերության դեմ պայքարե՞լ, որոնց վրա է հենված իշխանությունը, չկան,ուրեմն թող բլեֆներ չանեն, վարչապետին ուռճացնում են իբրեւ թե… Ես չեմ բացառում, որ իշխանության ներսից հատկապես գործարար հատվածից ցանկանոմ են վարկաեկել վարչապետի հեղինակությունը, որովհետեւ այն վտանգավոր է իրենց գոյության համար: Չնայած նրա վարկանիշը հիմնավորված չէ, բայց տեսքը, եվրոպացու կեցվածքը իսկզբանե մեծ էֆորիա առաջացրեց: -Իսկ նախկին նախագահները դերակատարում կունան այս ընտրություններին: -Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ինքնասպանություն գործեց, երբ ներքին քաղաքական օրակարգը փորձեց տեղափոխել Արցախի հարցի քննարկմն հայրենիքը հանձնելու տարբերակով, փաստորեն նա 5-րդ շարասյուն ձեւավորելու կոչ էր արեց՝ եկեք հանձնվենք: Ես կոչով ուզում եմ դիմեմ բոլորին, որպեսզի այս ընտրությունները չվերածեն Արցախի հարցի քննարկման, երկիրը ներքին բազում խնդիրներ ունի, թող պետություն սարքելու խնդիրների մասին խոսեն, իսկ Արցախը ինքնուրույն պետություն է, էլ չասենք, որ դա Իրանի անվտանգության հարցերն է նաեւ շոշափում եւ չեն կարող չպատժվել: Քոչարյանն էլ Չարենցի Երկիր Նաիրին է կա , թե չկա ոչ մեկին հայտնի չէ: Անի Սահակյան

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am