Ծիկրակող պաշտոնյայի հրաշքն ուշանում է

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որն այժմ ՀՀ նախագահի խորհրդականն է պարզվում է՝ ունիվերսալ պաշտոնյա է, որին, սակայն, չեն նկատում։ Ոստիկանապետի պաշտոնից ազատվելուց հետո բազում պաշտոնների է նա հավակնել ու արտահոսքն անմիջապես տարածվել է լրատվամիջոցներում։ Ալիկ Սերգեյիչն էլ ամեն անգամ ծիկրակել է ու նորից անցել ընդհատակ։ Հիմա էլ մամուլը գրել է ԱԻՆ պաշտոնի համար, որ Սերգեյիչը տենչում է դառնալ արտակարգ իրավիճակների նախարար.«Ես այդ ուղղությամբ չեմ աշխատում: Ես հերքում եմ դա: Ես իմ տեղում աշխատում եմ: Եթե երկրի նախագահը կորոշի, որ ես պիտի տեղափոխվեմ, կտեղափոխվեմ: Չի որոշի, ես իմ տեղում շարունակում եմ հաճույքով աշխատել: Առանձնապես տրամադրություններ չունեմ տեղափոխությունների»,-միեւնույն ժամանակ իրեն ուղղված հարցը սրտապատառ հերքել է նա, հո, չէր ասելու՝ այո, ուզում եմ, էն էլ ոնց եմ ուզում։ «Երկրի ղեկավարը կորոշի՝ ով որտեղ կաշխատի: Դա իմ որոշելիքը չէ: Դուք ուզում եք, որ ասեմ՝ համաձա՞յն եմ, թե չէ, որ աշխատեմ: Դա մի քիչ անհամեստություն էլ կլինի, բայց ես ասում եմ, որ ցանկացած տեղ, ուր կորոշի երկրի նախագահը, ես կաշխատեմ: Բայց էս պահին, ԱԻՆ նախարարի պաշտոնի համար ինձ ոչ մի առաջարկ չի եղել», -շտապել է ասել համեստ Սարգսյանը։ Եւ որ նախկին ոստիկանապետը անհամեստություններ չի սիրում, կարելի է չկասկածել։ Օրինակ նա պաշտոնանկությունից հետո արդեն մի քանի տարի է համեստաբար լռում է ոստիկանական համակարգում տիրող իրավիճակի մասին, լռում է ոստիկանության շուրջ ծավալվող աղմուկի դեպքում, նա ծիկրակում է միայն այն ժամանակ, երբ թափուր պաշտոն կա։ Օրինակ ընդամենը երկու շաբաթ է, ինչ թեւակոխել ենք նոր տարի, բայց աղմկահարույց չորս սպանությունների ու մի քանի ինքնասպանությունների դեպքեր են արձանագրվել։ Ինչու, կա՞ արդյոք ոստիկանության թերացումը,նա կտրականապես հրաժարվում է համակարգի ու նրա շուրջ ընթացող իրադարձությունների մասին կարծիք հայտնելուց՝ ՊՊԾ գնդի գրավում, կարմիր գծերի ու արագաչափերի տուգանքների անարդյունավետ տնօրինում եւ այլն։ Գոնե կարելի է խոսել գողականների մասին։ Վերջին տարիներին Հայաստանը տրանզիտ է դարձել որոշ գողականների համար, էլ չենք ասում, որ Հայաստանում են կազմակերպվում նրանց սխոդկաները։ Իսկ շատերը չեն մոռացել Ալիկ Սարգսյանի հայտնի ելույթն այն մասին, որ Հայաստանում օրենքով գողեր չկան ու ընդհանրապես դա պատմության գիրկն անցած հասկացողություն է։ «Այսօր ինչ օրենքով գող կարող է իմ կողքին կանգնի, կամ իմ ոստիկանի, օպերի: Ոչ մեկի կողքին, ընդամենը շլինքից վերցրած շուռ կտան, կշպռտեն մի կողմ, որովհետեւ դա ով է, ինչ օրենքով գող, ինչ ասել է օրենքով գող: Օրենքով գող չկա, այդպիսի հասկացություն չկա: Վերցրեք պատմությունը կարդացեք ոնց են ստեղծվել օրենքով գողերը, սովետական առաջին տարիներին, ինչի համար են ստեղծվել, ում դեմ եւ ինչ նպատակով, որից հետո այդ անունը մնաց՝ օրենքով գող: Ես այդ բառը սկսում եմ կամաց-կամաց իմ լեքսիկոնից հանել »,- ասում էր Ալիկ Սարգսյանը:Իսկ ուր մնաց այդ թեկուզ անհամեստ, բայց համարձակ Ալիկ Սարգսյանը, հատկապես, որ նա լրատվամիջոցների նկատմամ հանդուրժողականությամբ է աչքի ընկել, անկաշկանդ շփվել լրագրողների հետ։ Մինչդեռ նախկին իշխանավորների պես նա էլ դարձել է մեկ անձի կամքից կառչած մարդ, ով չունի ինքնադրսևորվելու անգամ երեւակայություն: Եվ այսպես էլ պիտի շարունակի ապրել՝ սպասելով հրաշքի, որը կարող է երբեք չգալ, քանի որ կյանքը սիրում է համարձակներին։ Անի Սահակյան

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am