Մենք բանալի չունե՞նք Ղարաբաղի «դռան» համար

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանալին գտնվում է կողմերի ձեռքում, երեկ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով դեկտեմբերի 29-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին: «Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել ողբերգական միջադեպ: Մենք ելնում ենք նրանից, որ երկու կողմերը կարող են իրենց մեջ գտնել ուժ և խելամտություն, և, անկասկած, դիվանագիտական հնարավորություններ… այս բարդ իրավիճակին լուծում տալու համար: Լուծման բանալին գտնվում է երկու կողմերի ձեռքում»,- ասել է Զախարովան: Այսպիսով, դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ ադրբեջանական ուժերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձը, ինչի հետևանքով զոհվել էր 3 հայ զինվոր, որևէ մեկը նպատակահարմար չի գտնում ներկայացնել այնպես, ինչպես հարկան է: Այսինքն` հասցեական չի նշվում, որ Ադրբեջանն է ձեռնարկել դիվերսիոն ներթափանցման փորձ, խախտվել է Հայաստանի սահմանը... Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում չեզոքությունը կարելի էր բացատրել, որ նրանք մշտապես են բալանսավորված հայտարարություններ տարածում, որպեսզի չվնասեն բանակցային գործընթացին, այն էլ` գոյություն չունեցող գործընթացին, ապա այլ է պատկերը Հայաստանի ռազմավարական դաշնակցին` Ռուսաստանի դեպքում: Բայց այստեղ էլ արդեն զարմանալի ոչինչ չկա: Չէ՞ որ արդեն բոլորի համար պարզ է, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններն այն մակարդակի վրա են, որ Մոսկվան չի կարող դրանք մի կողմ դնել ու քննադատել Ադրբեջանին` Հայաստանի սահմանը խախտելու համար: Այս իրավիճակը, իսկապես, լուրջ է այն առումով, որ Հայաստանը պետք է մտորի, թե ինչպես է այսուհետ հակադարձելու Արցախի ու Հայաստանի դեմ այս արշավին: Ռուսաստանը ստանձնել է ԼՂ կարգավորման ղեկը, և թույլ չի տալու դա խլեն այլ շահագրգիռ կողմեր: Թե ինչով դա կավարտվի, պարզ է բոլորին` կամ պատերազմ, կամ խաղաղության պարտադրանք` հայկական կողմին: Ռուսաստանն արդեն անթաքույց «ղեկավարի» դերի մեջ է մտել: ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում լիակատար աջակցություն կցուցաբերի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին: Սեբաստիան Կուրցն այս մասին ասել էր որպես ԵԱՀԿ գործող նախագահ երդմնակալության արարողության ժամանակ: Սեբաստիան Կուրցը խոստացել է աջակցել Մինսկի խմբի համանախագահներին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում` այդ գործում կարևորելով իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի, ինչպես նաև պլանավորման խմբի ղեկավար Հանս Լամպալզերի դերը: Այս հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ Սեբաստիան Կուրցը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է. «Հունվարի 18-ին Ավստրիայի ԱԳ նախարարը հանդիպում կունենա Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ: Քանի որ Սեբաստիան Կուրցը ԵԱՀԿ գործող նախագահն է, անդրադարձ է կատարվելու նաև այդ կազմակերպության շրջանակներում համագործակցությանը: Նախատեսվում է նաև քննարկել ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունների հետ կապված հարցեր` ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և իրավիճակն Ուկրաինայում»,- ասել է Զախարովան: Ինչպե՞ս է հայկական կողմը հակազդելու ռուս-թուրք-ադրբեջանական ձգտումներին` Ղարաբաղի հարցում, առայժմ, պարզ չէ: Չի նշմարվում որևէ ուղի, որով Հայաստանի իշխանությունները կշարժվեին` Ղարաբաղի շուրջ վտանգները չեզոքացնելու ուղղությամբ: Թամար Բագրատունի

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am