Էրդողանի սուտը բռնվեց. բայց կպատասխանի՞ Պուտինը

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, պատասխանելով մեջլիսի` հեղաշրջման փորձը հետաքննող հանձնաժողովի հարցերին, հայտարարել է, որ թուրք-սիրիական սահմանին ռուսական ինքնաթիռը խոցած օդաչուն գյուլենական չի եղել: «Իմ կարգադրությունը չէր թիրախավորում որևէ երկիր, այդ թվում և Ռուսաստանը: Այն վերաբերում էր ցանկացած երկրի օդային փոխադրամիջոցի, որը պատերազմական վիճակում գտնվող երկրից կխախտեր մեր երկրի օդային սահմանը»,- ասել է նա: Իսկ անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքնաթիռը խոցած թուրք օդաչուն որևէ կապ ունեցել է գյուլենականների հետ` Դավութօղլուն նշել է, որ անհնար է եղել կանխատեսել, թե իրենց հրամանը որ զինվորի կողմից և որտեղ կարող էր իրականացվել: Նախկին վարչապետը տեղեկացրել է, որ օդաչուի անցյալի և նրա ունեցած կապերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որևէ կապ գյուլենականների հետ չի եղել: Բոլորն են հիշում, թե ինչպես սրվեցին ռուս-թուրքական հարաբերությունները` կապված թուրք-սիրիական սահմանին ռուսական ինքնաթիռի խոցումից հետո: Թուրքիայի իշխանությունները որոշ ժամանակ արդարացումներից հետո` գտան «ամենատրամաբանական» բացատրությունը: Այն էր` թե, իբր ռուսական ինքնաթիռը խոցած «օդաչուն գյուլենական էր»: Անցավ ինն ամիս ռուսական ինքնաթիռի խոցումից հետո` թուրքական ու ռուսական կողմերը որոշեցին հաշտվել` «հիմք» ընդունելով Թուրքիայի իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ ռուսական ինքնաթիռը խոցած «օդաչուն գյուլենական էր»... Իհարկե, դրան ոչ ոք չէր հավատում: Ինչպե՞ս Թուրքիայում որևէ օդաչու ինքնուրույն կարող է որոշում ընդունել խոցել որևէ այլ երկրի ռազմական օդային փոխադրամիջոց: Խնդիրն այն է, որ Թուրքիայի իշխանությունները գտել էին այնպիսի «սուտ», որին «կհավատար» Պուտինը: Ո՛չ Պուտինը, ո՛չ Էրդողանը չէին հավատում դրան, ինչ ասվել էր: Բայց դա կարևոր չէր: Ահմեդ Դավութօղլուն դրել է վերջակետ այդ թեմային` հայտարարելով, որ ինքն է հրահանգ տվել և չի կարող օդաչուն գյուլենական լինել: Իսկ դա որևէ բան կփոխի՞ ռուս-թուրքական հարաբերություններում: Իհարկե, ո՛չ, չի փոխի: Այդ հարաբերությունները կգնան դեպի ջերմացում: Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը և միջսիրիական բանակցությունների նախապատրաստման գործընթացը։ «Հիմնական ուշադրության կենտրոնում եղել է Սիրիայում ստեղծված իրավիճակը։ Նշվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ հիմնականում պահպանվում են։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել Աստանայում միջսիրիական բանակցությունների նախապատրաստմանն ուղղված համատեղ ակտիվ ջանքերը»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Պետության ղեկավարները քննարկել են նաև առևտրա-տնտեսական կապերի լայնամասշտաբ վերականգնումը։ Այսինքն, ստացվում է, մի քանի ամիս շարունակվող Ռուսաստանի դաժան հակաքարոզչությունը կանխելու համար Էրդողանը գտավ մի սուտ, որին «հավատաց» ու «ներեց» Պուտինը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 334 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am