Աֆղանստանում պայթյուն է որոտացել. կան զոհեր
Աֆղանստանում պայթյունի հետևանքով 8 խաղաղ բնաիչ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել երկրի հարավային Նանգարխար նահանգի ճանապարհներից մեկում: Պայթյունի պատասխանատվությունը նահանգում ակտիվ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն դեռ չի ստանձնել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
