Թրամփի շտաբում հերքել են Պուտինի հետ հանդիպելու լուրերը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի շտաբում հերքել են տեղեկությունն այն մասին, որ նա մտադիր է Ռեյկյավիկում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Bloomberg-ը: Ավելի վաղ բրիտանական The Sunday Times-ը հայտնել էր, որ Թրամփը մտադիր է հանդիպել Պուտինի հետ Ռեյկյավիկում: Իսլանդիայի ԱԳՆ-ն հայտարարել էր Թրամփի և Պուտինի հանդիպումը Ռեյկյավիկում կազմակերպելու մասին, սակայն դեռևս համապատասխան հարցում չի ստացվել:
