Սիրիայի ընդդիմությունը կպայքարի ԴԱԻՇ-ի դեմ. ՌԴ ՊՆ
Սիրիայի ընդդիմության ուժերը կմասնակցեն ԴԱԻՇ-ի դեմ մարտական գործողություններին: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում: «Թշնամի կողմերի հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի միջնորդությամբ Սիրիայի իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ մարտական գործողություններին Ջեյրուդ և Էլ-Օթնե բնակավայրերում»,- ասվում է Թշնամի կողմերի հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի տեղեկագրում:
