Թրամփի դուստրը հրաժարվել է նաև նորաձևության բիզնեսից
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, հայտարարել է, որ մտադիր է թողնել նաև հագուստի և աքսեսուարների սեփական բրենդը:Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում: «Ես պլանավորում եմ զբաղվել իմ երեք փոքր երեխաներով և մեր նոր տան հոգսերով»,-պարզաբանել է Թրամփը: Այս որոշումը կապված է Սպիտակ տանը կատարված կադրային վերադասավորումների հետ: Բիզնես-լեդիի ամուսինը՝ Ջարեդ Քուշները, պաշտոն է ստացել վարչակազմում և զբաղվելու է Մերձավոր Արևելքի հետ առևտրական գործարքներով:
