Թռչնագրիպից մահացության դեպք է արձանագրվել
«Սինհուա» գործակալությունը հայտնում է,որ Չինաստանի կենտրոնական Հենան նահանգում թռչնագրիպի ախտանիշերով հիվանդ է մահացել,որը կարող էր H7N9 վիրուսակիր լինել: Հավի 36-ամյա մսավաճառն իրեն վատ է զգացել դեկտեմբերի վերջին, բայց բժշկի է դիմել միայն մեկ շաբաթ անց,բուժումն արդյունք չի տվել: Ներկայումս նահանգի իշխանությունները հսկողության տակ են վերցրել մահացածի հետ շփված 16 մարդու: Հաղորդվում է նաև, որ Հուբեյ նահանգում արձանագրվել է H7N9 վիրուսով վարակվելու՝ այս տարվա առաջին դեպքը: Հիվանդը հոսպիտալացումից առաջ եղել է շուկայում, որտեղ թռչնամիս է վաճառվել: Հիմա կնոջ վիճակը գնահատվում է որպես կրիտիկական:
Տարվա սկզբից Չինաստանում արձանագրվել է թռչնագրիպով վարակվածության ավելի քան 10 դեպք: Երկրի առողջապահության մարմինները զգուշացնում են մոտ ժամանակներս վիրուսի տարածման մեծ վտանգի մասին և խորհուրդ են տալիս խուսափել շուկաներ այցելելուց և ընտանի թռչունի հետ կոնտակտից:
