Մենք և ՌԴ-ն պատրաստ ենք հրավիրել ԱՄՆ-ին մասնակցելու Սիրիայի հարցով բանակցություններին. Չավուշօղլու
ТАСС գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել .« Մոսկվան և Անկարան փոխադարձ համաձայնության են եկել Աստանայում կայանալիք Սիրիայի հարցով բանակցություններին ԱՄՆ-ին հրավիրելու մասին: ԱՄՆ-ն կմասնակցի Աստանայում կայանալիք բանակցություններին: Մենք չեն հերքում, որ Ամերիկան դերակատարություն ունի այս գործընթացում»: Չավուշօղլուն նշել է, որ Վաշինգտոնի ներկայացուցիչներին հրավիրելու հարցը Մոսկվայի հետ քննարկվել է դիվանագիտական մակարդակով:
