Թրամփ.իմ դեմ «կոմպրոմատը» կատարյալ սուտ է
Gazeta-ն փոխանցում է,որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի էջում գրել է, որ հետախուզությունում աղբյուրներն իր դեմ «կոմպրոմատը» կատարյալ սուտ են համարում: «Հետախուզությունում աղբյուրները հիմա հայտարարում են, որ Թրամփի դեմ կոմպրոմատը կատարյալ սուտ է»,- գրել է նա:
Հիշեցնենք,որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Թրամփի դեմ կոմպրոմատի հեղինակը վաղուց չի աշխատում բրիտանական իշխանությունների համար:
