Աբբասի խնդրանքը Թրամփից
Le Figaro-ին տված հարցազրույցում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ կարող է Իսրայելի «ճանաչման դեպքում հետքայլ անել», եթե ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ դեսպանատունը տեղափոխի Երուսաղեմ: «Ես նամակ եմ գրել ընտրված նախագահ Թրամփին` խնդրելով չանել դա: Դա Միացյալ Նահանգներին ոչ միայն կզրկի լեգիտիմությունից` որպես հակամարտությունը կարգավորող կողմերից մեկի, դա նաև կոչնչացնի «երկու պետությունների» որոշումը:Եթե, այնուամենայնիվ, դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվի Երուսաղեմ, ապա «Պաղեստինը կունենա գործողությունների մի քանի տարբերակ, և դրան կքննարկվեն արաբական երկրների հետ»»,- ասել է նա:
