ԱՄՆ-ը հրավեր չի ստացել
ԱՄՆ պետդեպի խոսնակի տեղակալ Մարկ Թոները լրագրողներին հայտնել է,որ Միացյալ Նահանգները պաշտոնական հրավեր չի ստացել` Աստանայում մասնակցելու Սիրիայում հրադադարի հաստատման հարցով բանակցություններին: «Մենք չենք ստացել որևէ պաշտոնական հրավեր Աստանայի հանդիպմանը:Թեպետ մենք այս նախաձեռնության անմիջական մասնակիցը չենք, սակայն շարունակում ենք կապ պահպանել ռուսների և թուրքերի հետ:Մենք աջակցում ենք Սիրիայում հրադադարի հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին»,- ասել է Թոները:
